Ֆրիգգ (դիցաբանություն)
դիցաբանություն / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիգգ, աստվածուհի գերմանական դիցաբանության մեջ։ Գրեթե բլոր աղբյուրներում նա Օդինի կինն է համարվում։ Հին բարձր գերմաներենում և հին սկանդինավյան աղբյուրներում նա նաև կապ ունի Ֆուլա աստվածուհու հետ։ Անգլերենում «friday» (ուրբաթ) շաբաթվա օրը կապված է նրա անվան հետ, որ թարգմանաբար նշանակումա է Ֆրիգգի օր։
Ֆրիգգ | |
---|---|
Տեսակ | ականդինավյան աստված |
Դիցաբանություն | Սկանդինավյան դիցաբանություն |
Սեռ | իգական |
Անդամակցություն | Ásynjur? |
Հայր | Fjörgynn? |
Ամուսին | Օդին[1] |
Զավակներ | Բալդր[2] |
Frigg Վիքիպահեստում |
Սկանդինավյան դիցաբանության Ֆրիգը կապված է կանխատեսման ու իմաստության հետ։
Ֆրիգգը գլխավոր աստված Օդինի կինն է և բնակվում է Ֆենսալիրի ճահճուտներում, և հայտի է իր կանխագուշակումներով կապված Ֆուլլայի, Լոֆնի, Հլինի, Գնայի հետ և երկդիմորեն կապված է Երկիր մոլորակի հետ, այլ ձևերում նա հստակ կերպով կապված է Երկրի հետ։ ֆրիգի և օդինի երեխաներից է Բալդրը։
Քրիստոնեության ընդունումից հետո Ֆրիգը շարունակեց գոյություն ունենալ սկանդինավյան ժողովրդական բանահյուսության մեջ։ Ներկայումս Ֆրիգը հայտնվում է ժամանակակից հանրամատչելի արվեստում, որպես արվեստի ինչ որ թեմա և երբեմն էլ այն ընդունվում է որպես պաշտամունքի առարկա գերմանական նորոհեթանոսության մեջ։