1997 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
1997 թ. NBA-ի դրաֆթը տեղի է ունեցել 1997 թվականի հունիսի 25-ին՝ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի վարչակենտրոն Շառլոթ քաղաքում։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
Առաջին ընտրության իրավունքը էր հասել «Սան Անտոնիո Սփըրս» ակումբին, որն ընտրեց Թիմ Դանքանին՝ Ուեյք Ֆորեսթի համալսարանից։