253 Northwest Airlines չվերթ
From Wikipedia, the free encyclopedia
A330-ի պայթյունի փորձ Ատլանտյան օվկիանոսում, ավիավթար 2009 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Northwest Airlines ավիաընկերության Airbus A330-323E օդանավը (պատկանում էր Delta Air Lines-ին) NW253 ամենօրյա տրանսատլանտյան չվերթն իրականացնում էր Ամստերդամ-Դեթրոյթ երթուղով, բայց վայրէջքից առաջ ահաբեկիչն անհաջող փորձել էր գործի դնել պայթուցիկ սարքը, սակայն այն չաշխատեց և վերքեր ստացավ ահաբեկիչ Ումար Ֆարուք Աբդուլմութալլաբը և ևս 2 ուղևոր[1]։ Ենթադրվում է, որ որպես պայթուցիկ նյութ օգտագործվել է պենտաէտրիտետրանիտրատը[2]։ Հաղորդվում է, որ հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ գործել Է Ալ Կաիդայի առաջադրանքով[3]։
253 Northwest Airlines չվերթ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ինքնաթիռի պայթյուն և ահաբեկիչ-մահապարտի պայթյուն |
Թվական | դեկտեմբերի 25, 2009 |
Վայր | , Միչիգան, ԱՄՆ |
Թռիչքի վայր | Սխիպհոլ |
Վերջնական կետ | Դեթրոյթ |
Վիրավորներ | 3 |
Aviation Safety Network ID | 20091225-0 |
Օդանավ | |
Ավիաընկերություն | Northwest Airlines |
Կենդանի մնացած | 290 |
2012 թվականի փետրվարի 16-ին Միչիգան նահանգի Գերագույն դատարանի կողմից 25-ամյա Ումար Ֆարուք Աբդուլմուտալլաբը մեղավոր էր ճանաչվել զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողություն կատարելու փորձի մեջ և դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի[4]։