ICQ
From Wikipedia, the free encyclopedia
ICQ, հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման կենտրոցված ծառայություն համացանցում, որը առաջին անգամ մշակել է իսրայելական Mirabilis ընկերությունը։ Այժմ ICQ-ն պատկանում է ռուսական Digital Sky Technologies ներդրումային ֆոնդին(այն գնել է 2010 թ.-ի ապրիլ ամսին ամերիկյան AOL կոորպորացիայից՝ 187.5 միլիոն ամերիկյան դոլարով)։ 1996 թվականի նոյեմբերին առաջին անգամ դուրս է եկել ICQ-ի լիակատար տարբերակը և այդ օրվանից դարձել է համացանցի հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման առաջին ծրագրերից մեկը։ Այժմ ICQ-ում գրանցված է մոտ 400 միլիոն մասնակցային հաշիվ և մոտ 15 միլիոն ակտիվ մասնակիցներ ունի։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Արագ փաստեր Տեսակ, Նախագծումը՝ ...
Տեսակ | մեսենջեր, սոցիալական ցանց, բջջային հավելված և առցանց համայնք |
---|---|
Նախագծումը՝ | Mirabilis, AOL և Mail.ru Group |
Գրված է՝ | C++ |
ՕՀ | Windows, մաքՕՍ, Լինուքս, iOS, Անդրոիդ, Windows Phone և Սիմբիան |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 15, 1996 |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | icq.com(ռուս.)(անգլ.) |
Ելակոդ | github.com/mail-ru-im/im-desktop |
ICQ Վիքիպահեստում |
Փակել
ICQ-ն տարածում են 2005 թվականից Rambler Media-ն, իսկ 2009 թվականից Յանդեքսը։ 2010 թվականի ավարտին նրանց կմիանա Mail.Ru պորտալը։