Revolver (ալբոմ)
From Wikipedia, the free encyclopedia
Revolver, The Beatles ռոք խմբի 7-րդ ալբոմը՝ թողարկված 1966 թվականի օգոստոսի 5-ին։ Ամերիկյան «Capitol Records» ընկերության հրապարակումների ժամանակագրության մեջ Revolver-ը եղել է խմբի 11-րդ ալբոմը՝ ստեղծված ԱՄՆ-ում 1966 թվականին։ Ամերիկյան հրապարաման մեջ էին մտնում «I’m Only Sleeping», «And Your Bird Can Sing» և «Dr. Robert» երգերը, որոնք 1966 թվականի հունիսի 20-ին թողարկվել են «Yesterday and Today» ալբոմում[1]։
Revolver | ||||
---|---|---|---|---|
The Beatles--ի | ||||
Թողարկված | 1966 թվականի օգոստոսի 5 | |||
Ձայնագրված | Էբբի Ռոուդի ստուդիայում՝ 1966 թվականի հունիսի 22-ապրիլի 6 | |||
Ժանր | Ռոքնռոլլ, Փսիխոդելիկ ռոք, Պրոգրեսիվ ռոք | |||
Տևողություն | 34:40 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | ||||
Պրոդյուսեր | Ջորջ Մարթին | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
The Beatles--ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Խումբը անցել է ստուդիային աշխատանքի ապրիլի 6-ին՝ սկսելով «Tomorrow Never Knows» երգի ձայնագրությունը։ Revolver ալբոմի համար վերջինը ստեղծվել է «She Said, She Said» երգը։ Բոլոր երգերը ձայնագրվել են Լոնդոնում՝ Էբբի Ռոուդի ստուդիայում։ Երաժշտական պրոդյուսերը և ձայնային ռեժիսորը, ինչպես The Beatles-ի նախորդ աշխատանքներում, եղել է Ջորջ Մարթինը, իսկ ձայնային նոր օպերատորը դարձավ Ջեֆ Էմերիկը։ Մի քանի երգերի ձայնագրմանը մասնակցել են նաև երաժշտական աջակցության «Eleanor Rigby» համույթը, Անիլ Բհագվաթը, փողհար Ալան Սիվիլը և երկու սաքսոֆոնահարներ։
Թողարկումից հետո ալբոմը Մեծ Բրիտանիայում 7[2], իսկ ԱՄՆ-ում 6 շաբաթ շարունակ գլխավորել է հիթ-շքերթները[1] Քննադատների կողմից նկատվել է խմբի նորարարությունը՝ ձայնագրման նոր եղանակներ, երաժշտական նոր ոճերի փորձարկումներ, երգերում արծարծվող թեմաների ծավալում։ Revolver ալբոմը նշվել է 20-րդ դարի լավագույն ձայնագրությունների բոլոր հնարավոր ցուցակներում, վերաթողարկումներ է ունեցել։ Հետևյալ ալբոմի երգերի հիման վրա ձայնագրվել է երգերի ավելի քան 270 տարբերակ[3]։