ԱՄՆ նախագահական ընտրություններ (2024)
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանք կլինեն երկրի պատմության մեջ 60-րդ նախագահական ընտրությունները, որին կարող է ընտրվել ԱՄՆ-ի 47-րդ նախագահը։
Այս հոդվածը կամ նրա մի մասը տեղեկույթ է պարունակում սպասվող իրադարձության մասին: Այստեղ նկարագրվում են իրադարձություններ, որոնք դեռ տեղի չեն ունեցել կամ ընթացքի մեջ են: |
ԱՄՆ Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է լինի ԱՄՆ քաղաքացի, նա պետք է լինի 35 տարեկանից ոչ պակաս և երկրի տարածքում ապրի առնվազն 14 տարի։ Առավել հաճախ թեկնածուները փրայմերիզների ընթացքում առաջադրվում են քաղաքական կուսակցություններից մեկից։ Հնարավոր թեկնածուների թվում է հանրապետական Դոնալդ Թրամփը, որը եղել է ԱՄՆ նախագահ 2017-2021 թվականներին, և դեմոկրատ Ջո Բայդենը, որը նախագահ է ընտրվել 2021 թվականներին։