Գերմանացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանացիներ, (ինքնանվանումը՝ Deutsche), ազգ, Գերմանիայի հիմնական բնակչությունը։ Լեզուն գերմաներենն է, կրոնը՝ հիմնականում բողոքական քրիստոնեություն։ Գերմաներենը պաշտոնական լեզու է ոչ միայն Գերմանիայում, այլև՝ Ավստրիայում և Շվեյցարիայում։
Գերմանացիներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||
150 000 000 |
||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
Գերմաներեն | ||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
Բողոքական և կաթոլիկ քրիստոնեություն | ||||||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||||||||||||||||||||||||||
Ավստրիացիներ |
Գերմանական ժողովուրդը կազմավորվել է ֆրանկներից, սաքսերից, ալեմաններից, թյուրինգներից, ցեղային այլ միավորումներից։ Ավատատիրական մասնատվածության և տնտեսական ընդհանրության բացակայության հետևանքով մինչև 19-րդ դարը չի եղել գերմանացիների ազգային և պետական միասնություն։ Բայց առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գերմանիան արդեն քաղաքական և տնտեսական կուռ միավոր էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949 թվականին, Գերմանիան բաժանվել էր 3 մասի (ԳՖՀ, ԳԴՀ և Արևմտյան Բեռլին), որոնց սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումն ընթացավ տարբեր ուղիներով։ 1989 թվականին Գերմանիան վերամիավորվեց։
Հայկական որոշ հին աղբյուրներում գերմանացիներին հաճախ անվանում են ալմաններ[10]։
Ներկայումս վարկածներ են առաջ քաշվում այն մասին, որ առավել հավանականությամբ նախագերմանական ցեղերի ձևավորումն ի սկզբանե սկսվել է՝ Սև ծովի հյուսիսային շրջաններից, մինչև Դանուբ գետի ավազանն ընկած տարածքներում (սկյութական ցեղերի հետ սերտ շփումների պայմաններում), որից հետո սկսվել է հիմանկանում ուգրո-ֆիննական և կելտական ցեղերով բնակեցված՝ Սկանդինավյան, Բրիտանական և Հյուսիս Եվրոպական այլ տարածքների վերաբնակեցումը նախագերմանական (գերմանո - անգլոսաքսոնական) ցեղերով։
Ընդունված է նախագերմանական (կամ սկզբնական, երբեմն անվանում են արևելյան) ցեղերի շարքին դասել Գոթերին /Վեստգոթեր և Օստգոթեր ճյուղավորումներով/, Վանդալներին /Վարյագներ ճյուղավորմամբ/, որոնք իրենց դրացի սկյութական ծագմամբ Ալանների /երբեմն հիշատակվում են Ալեմաններ անվանաձևով/ հետ միասին ներթափանցեցին Իսպանիա՝ ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկա, և Բուրգունդներին (Византийский историк Прокопий Кесарийский общался с восточными германцами и сообщил следующие сведения по их ранней истории: «Вандалы прежде жили около Меотиды [Азовского моря]. Страдая от голода, они направились к франкам, и к реке Рейну, присоединив к себе готские племена и аланов /алеманнов/»);
Ենթադրվում է, որ այս ցեղերի նախասկիզբ կարող էին հանդիսանալ Արևելյան Եվրոպայի հարավային շրջաններում սփռված Կիմերական ցեղերը։