Ժիտոմիրի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Ժիտոմիրի մարզ (ուկրաիներեն՝ Жито́мирська о́бласть), մարզ Ուկրաինայի հյուսիսային մասում։ Տեղաբաշխված է ուկրաինական Պոլեսյեի տարածքի սահմաններում, իսկ հարավում Մերձդենպրյան բարձրավանդակի սահմաններում։ Սահմանակից է հյուսիսում՝ Բելառուսիայի հետ, արևելքում՝ Կիևի մարզին, հարավում՝ Վիննիցայի մարզին, իսկ արևմուտքում՝ Խմելնիցկիի և Ռովնոյի մարզերին։ Վարչական կենտրոնն է Ժիտոմիր քաղաքը։
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Ուկրաինա | ||||
Ներառում է | 23 շրջան, 5 մարզային նշանակության քաղաք | ||||
Վարչկենտրոն | Ժիտոմիր | ||||
Խոշորագույն քաղաք | Բերդիչև Կոռոստեն Նովգորոդ-Վոլինսկի | ||||
Մարզային պետական վարչության ղեկավար | Սերգեյ Նիկոլաևիչ Ռիժուկ | ||||
Հիմնական լեզու | ուկրաիներեն | ||||
Բնակչություն (2006) | 1․317 միլիոն (2,83 %, 15 տեղ) | ||||
Խտություն | 44,59 | ||||
Ազգային կազմ | ուկրաինացիներ (90,32%), ռուսներ (4,96%), լեհեր (3,53%), բելառուսներ (0,35%), հրեաներ (0,19%), մոլդավացիներ (0,10%) և այլ | ||||
Տարածք | 29,832 հազ. (4,94 %, 5 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 316 մ | ||||
Հիմնադրված է | 1937 թ. սեպտեմբերի 22 թ. | ||||
Սահմանակցում է | Ռովնոյի մարզ, Խմելնիցկիի մարզ, Վիննիցայի մարզ, Կիևի մարզ և Գոմելի մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հապավում | Житомирська область | ||||
ISO 3166-2 կոդ | UA-18 | ||||
Հեռախոսային կոդ | +380 41 | ||||
Փոստային ինդեքսներ | 10xxx, 11xxx, 12xxx, 13xxx | ||||
Ինտերնետ-դոմեն | zhitomir.ua; zt.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | AM | ||||
zhitomir-region.gov.ua | |||||
Կազմված է 23 շրջաններից։ Մարզում կան 5 մարզային նշանակության քաղաքներ (Բերդիչև, Ժիտոմիր, Կորոստեն, Մալին, Նովգորոդ-Վոլինսկի), 6 շրջանային նշանակության քաղաքներ (Անդրուշևկա, Բարանովկա, Կորոստիշև, Օվրուչ, Օլևսկ, Ռադոմիշլ), 43 քաղաքատիպ ավան, 1613 գյուղական բնակավայր։
Մարզը տեղաբաշխված է երկու բնա-կլիմայական գոտիներում, նրա հյուսիսային մասը գտնվում է անտառային գոտում, իսկ հարավայինը՝ անտառատափաստանում։
Մարզի մակերեսը կազմում է 29,832 հազ. կմ² (Ուկրաինայի ամբողջ տարածքի 4,94 %)։