Խավիեր Զանետտի
արգենտինացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Խավիեր Ադելմար Զանետտի[2][3] (իսպ.՝ Javier Adelmar Zanetti, օգոստոսի 10, 1973(1973-08-10)[4][5][6][…], Dock Sud, Avellaneda Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան և կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Խավիեր Ադելմար Զանետտի | ||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
Մականուն | Pupi[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 10, 1973 (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 1.78 սմ | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր Միլան | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
1991–1992 թթ. 1992–1995 թթ. 1995 - |
Տալլերես Բենֆիլդ Ինտեր Միլան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1995 - | Ինտեր Միլան | 552 (13) | |
Ազգային հավաքական‡ | |||
1996-ներկա | Արգենտինա | 145 (5) | |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Խավիեր Զանետտին Արգենտինայի հավաքականի մեծագուն ավագներից մեկն է։ «Ալբիսելետների» կազմում Խավիերը 2 անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը (1998, 2002), 5 անգամ Ամերիկայի գավաթին (1998, 1999, 2004, 2007, 2011), 2 անգամ Կոնֆեդերացիայի գավաթին (1995, 2005), իսկ 1996 թվականի օլիմպիական խաղերում հավաքականի հետ արծաթե մեդալ է նվաճել։ Զանետտին Արգենտինայի հավաքականի պատմության ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն է (144 խաղ 2012 թվականի հունվարի 2-ի դրությամբ)։
Համարվում է Միլանի «Ինտերի» լեգենդը և խորհրդանշանը։ «Ինտերում» բոլորը գիտեյին, որ 4 համարը նրանն է[7]։ Համարվում է ռեկորդակիր «ներադզուրրիների» կազմում անցկացրած խաղերի թվով, միաժամանակ Սերիա Ա-ում։ Ընդգրկված է ՖԻՖԱ-ի 100 լավագույն խաղացողների ցանկում։
Համարվում է Արգենտինայի հավաքականի ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը Ամերիկայի գավաթում[8]։