ԿՈՆԿԱԿԱՖ
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (անգլ.՝ Confederation of North, Central American and Caribbean Association Football, իսպ.՝ Confederación de Norteamérica, Centroamérica y el Caribe de Asociaciones de Futbol, կարճ՝ ԿՈՆԿԱԿԱՖ կամ CONCACAF) ֆուտբոլի մայրցամաքային վարչական և վերահսկող կազմակերպություն է, որը միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի ազգային ասոցիացիաները։ Նրան անդամակցում են նաև 3 հարավամերիկյան երկրներ՝ Գայանան, Սուրինամը և Ֆրանսիական Գվիանան։
Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա (ԿՈՆԿԱԿԱՖ) անգլ.՝ Confederation of North, Central American and Caribbean Association Football (CONCACAF) իսպ.՝ Confederación de Norteamérica, Centroamérica y el Caribe de Asociaciones de Futbol (CONCACAF) | |
---|---|
կոնֆեդերացիայի տարբերանշանը | |
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու հավաքականները | |
Հիմնված | սեպտեմբերի 18, 1961 |
Շտաբ | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Անդամներ | 40 ազգային ասացիացիաներ |
ՖԻՖԱ-ի անդամ | 1961 |
Նախագահ | Victor Montagliani? |
Կայք | concacaf.com/en/(անգլ.) և concacaf.com/es/(իսպ.) |
CONCACAF Վիքիպահեստում |
ԿՈՆԿԱԿԱՖ-ը կազմավորվել է 1961 թ. սեպտեմբերի 18-ին Մեխիկոյում կայացած ժողովի արդյունքներով երկու ինքնուրույն կոնֆեդերացիաների՝ Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF) միավորման ճանապարհով։ Կազմակերպությունը հանդիսանում է ՖԻՖԱ-ի վեց կոնֆեդերացիաներից մեկը և լիազորված է անցկացնել տարածաշրջանի ազգային հավաքականների մակարդակով առաջնություններ և աշխարհի առաջնության տեղական գոտու ընտրական մրցաշարը։