Կոմո
From Wikipedia, the free encyclopedia
Կոմո (անգլ.՝ Lago di Como), երբեմն Լարիո (Lario, լատին․՝ Larius lacus բառից, նաև լատին․՝ Comacenus lacus, լոմբ.՝ Lagh de Com), Իտալիայի մեծությամբ երրորդ լիճը (երկարությունը 47 կմ, լայնությունը` մինչև 4 կմ), Եվրոպայի ամենախորը լճերից մեկը (մինչև 410 մ)։ Գտնվում է Ալպերի հարավային լանջերին, Իտալիայի հյուսիսում, 198 մ բարձրության վրա`հարավից 600 մետր և հյուսիսից 2400 մ բարձրություն ունեցող կրաքարային և գրանիտե լեռների շրջանում։ Երկարությունը 50 կմ է, լայնությունը՝ մինչև 4, 5 կմ, մակերեսը՝ 146 կմ2, առավելագույն խորությունը՝ 410 մ։ Կազմված է 26 կմ երկարությամբ գետաբազուկներից։ Անվանումը վերցրել է առափնյա Կոմո քաղաքից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմո (այլ կիրառումներ)
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հարավային Եվրոպա | |
Երկիր | Իտալիա | |
Վարչատարածքային բաժանում | Լոմբարդիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 198 մ | |
Ավազանի մակերեսը | 145 կմ² | |
Ծավալը | 22,5 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 170 կմ | |
Ամենամեծ խորությունը | 410 մ | |
Միջին խորությունը | 154 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 4508 կմ² | |
Սկիզբ առնող գետերը | Ադա | |
Վիքիպահեստում |
Կոմոն սնվում է Ադդա գետի ջրերից։ Կա նավարկություն, զբաղվում են ձկնորսությամբ։ Ափերին կան առողջարաններ (ամենախոշորներն են Կոմոն և Լեկոն).