Մարի Ռոժեի գաղտնիքը
From Wikipedia, the free encyclopedia
Մարի Ռոժեի գաղտնիքը (անգլ.՝ The Mystery of Marie Rogêt), ամերիկացի հեղինակ Էդգար Պոյի պատմվածքն է, գրված 1842 թվականին։ Հանդիսանում է «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի շարունակությունը, սակայն ի տարբերություն վերջինիս, «Մարի Ռոժեի գաղտնիքը» հիմնված է իրական փաստերի վրա, չնայած գործողությունները Նյու Յորքից տեղափոխվել են Փարիզ։ «Սպանություն Մորգ փողոցում», «Գողացված նամակը» պատմվածքների հետ մեկտեղ ընդգրկված է ֆրանսիացի հետախույզ Դյուպեի մասին եռեգրության մեջ։ Պատմվածքը տպագրվել է «Snowden’s Ladies' Companion» ամսագրում երեք մասով. 1842 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին, և 1843 փետրվարին։ Պատմվածքի առաջին ամբողջական հրատարակումը կատարվել է 1845 թվականին։
Արագ փաստեր Մարի Ռոժեի գաղտնիքը անգլ.՝ The Mystery of Marie Rogêt, Տեսակ ...
Մարի Ռոժեի գաղտնիքը անգլ.՝ The Mystery of Marie Rogêt | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քրեական վեպ և պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Էդգար Ալլան Պո |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1842 |
Տեսարան | Փարիզ |
Կերպարներ | Օգյուստ Դյուպեն |
Հրատարակվել է | 1842 |
Նախորդ | Սպանություն Մորգ փողոցում |
Հաջորդ | Գողացված նամակը |
The Mystery of Marie Rogêt |
Փակել