Մեծ վեզիր
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ վեզիր (օսմ. صدر اعظم — Sadr-ı Azam, թուրքերեն՝ Sadrazam)՝ պարսկական «վազիր» (وزير) բառից՝ Օսմանյան կայսրության սուլթանի գլխավոր նախարարը, որն օգտվում էր նրա բացարձակ վստահությունից և տեղաշարժվում էր միայն անձամբ սուլթանի հրահանգով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեզիր
Մեծ վեզիր
| |
---|---|
Օսմանյան կայսրության դրոշ (1453—1844) | |
Նստավայր | Ստամբուլ |
Նշանակող | Սուլթան |
Անդրանիկ պաշտոնավար | Ալաէդդին–փաշա |
Վերջին պաշտոնավար | Ահմեդ Թևֆիք-փաշա |
Վերացվել է | 1922 թվականի նոյեմբերի 17 |
Հենց մեծ վեզիրի մոտ էր պահվում կայսրության կնիքը, նա կարող էր մյուս վեզիրներին հրահանգել՝ հավաքվելու պետական հարցերի լուծման համար։ Վեզիրների ժողովները տեղի են ունեցել Թոփքապը պալատի այն տարածքում, որը կոչվում էր «Կուբբեալտա» («գմբեթի տակ»)։ Մեծ վեզիրի ծառայությունները վեաբերում էին Բարձր դռանը։
Օսմանյան կայսրության գոյության առաջին շրջանում օգտագործվել է միայն «վեզիր» տերմինը։ «Մեծ վեզիր»–ի տիտղոսը Օսմանյան վեզիրներից առաջինը ստացել է Չանդարլի Կարա Խալիլ Հայրեդին փաշան։ «Մեծ վեզիր» տիտղոսի ներդրման նպատակը սուլթանական կնիքի պահապանին այլ վեզիրների շարքից առանձնացնելն էր։ Ի սկզբանե մեծ վեզիրի համար օգտագործվող «vezir-i azam» տերմինը աստիճանաբար փոխարինվել է «sadr-ı azam»–ով։ Օսմանյան կայսրության պատմության մեջ մեծ վեզիրին հիշատակելու համար օգտագործվել են նաև «sadr-ı âlî» («բարձրագույն վեզիր»), «vekil-i mutlak» («բացարձակ վստահություն վայելող»), «sâhib-i devlet» («երկրի պահապան»), «serdar-ı ekrem», «serdar-ı azam» և «zât-ı âsafî» տերմինները։
Քյոփրյուլյուի դարաշրջանում կայսրությունում եղել են խոշոր ազդեցության մի շարք մեծ վեզիրներ, որոնք վերահսկում էին ողջ կայսրությունը։ Այս դարաշրջանի տարբերակիչ առանձնահատկությունն այն էր, որ սուլթանների իշխանությունը հարաբերականորեն անարդյունավետ էր և իշխանության մի մասը փոխանցվել էր ավելի ցածր մակարդակներին։
Թանզիմաթի դարաշրջանից սկսած մեծ վեզիրը սկսել է եվրոպական երկրներում վարչապետի դերի հետ համեմատելի դեր խաղալ։