Մեքենայական կոդ
From Wikipedia, the free encyclopedia
Մեքենայական կոդ (machine code) կամ մեքենայական լեզու, հրամանների համակարգ, որը նախատեսված է կոնկրետ մեքենայի համար։ Ինտերպրետացվում է անմիջապես այդ մեքենայի պրոցեսորի կամ միկրոծրագրերի կողմից։ Համակարգչային ծրագիրը՝ գրված մեքենայական լեզվով, կազմված է մեքենայի հրամաններից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է մեքենայական կոդի տեսքով, այսինքն օպերացիայի կոդից (opcode, կամ operation code)՝ մեքենայի հրամնների համակարգից առանձին օպերացիաների երկուական կոդ։ Ծրագրավորման հարմարավետության համար թվային օպկոդերի փոխարեն, որոնք միայն պրոցեսսորն է հասկանում, հիմանկանում օգտագործում են իրենց մնեմոնիկայի պայմանական տառային նշանակումները։ Այդպիսի մնեմոնտիկայի հավաքածուն, որոշ լրացուցիչ հնարավորություններով կոչվում է ասսեմբլեր լեզու։
Ցանկացած պրոցեսսորի մոդել ունի իր սեփական հրամանների հավաքածուն, չնայած բազմաթիվ մոդելներում այդ հրամանների հավաքածուն համընկնում է։ A պրոցեսսորը համատեղելի է B պրոցեսսորի հետ, եթե A պրոցեսսորը հասկանում է B պրոցեսսորի մեքենայական կոդը։ Եթե A և B պրոցեսսորները ունեն որոշ հրամանների ենթախմբեր, որոնցով դրանք փոխադարաձ համատեղելի են, ապա դրանք ունեն նույն ճարտարապետությունը։