Պրահայի օպերացիա (1945)
From Wikipedia, the free encyclopedia
Պրահայի օպերացիա (1945), 1941-1945 թվականների «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ
- 1-ին (հրամանատար Խորհրդային Միության մարշալ Ի․ Կոնև),
- 2-րդ (հրամանատար Խորհրդային Միության մարշալ Ռ․ Մալինովսկի),
- 4-րդ (հրամանատար բանակի գեներալ Ա․ Երյոմենկո) Ուկրաինայի ռազմաճակատների հարձակողական գործողությունները մայիսի 6-11-ը՝ Չեխոսլովակիայի տարածքում գերմանաֆաշիստական խմբավորումները ոչնչացնելու նպատակով։ Մայիսի սկզբին Չեխոսլովակիայում և Հս․ Ավստրիայում շարունակում էին դիմադրել գերմանաան «Կենտրոն» (հրամանատար գեներալ ֆելդմարշալ Ֆ․ Շյորներ) և «Ավստրիա» (մի մասը, հրամանատար գեներալ գնդապետ Լ․ Ռենդուլիչ) բանակախմբերի զորքերը (ընդամենը՝ 900 հազար մարդ, 9700 հրանոթ և ականանետ, 1900 տանկ, 1000 ինքնաթիռ)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Հարվածող ուժերի մեջ էին, բացի խորհրդային զորքերից, նաև Լեհերի զորքի 2-րդ բանակը, 1-ին Չեխոսլովակիայում բանակային կորպուսը 1-ին և 4-րդ Ռումին, բանակները։ Բոլորը միասին՝ 2 միլիոնից ավելի մարդ, մոտ 30,5 հզազար հրանոթ, մոտ 2000 տանկ և ինքնագնաց հրանոթ, ավելի քան 3000 ինքնաթիռ։ Գլխավոր հարվածը հասցնելու էին 1-ին և 2-րդ Ուկրաինիայի ռազմաճակատների զորքերը գերագույն «Կենտրոն» բանակախմբի երկու թևերին։ Մայիսի 1-5-ին Չեխոսլովակիայի տարբեր շրջաններում սկսվեցին ժողովրդական, ապստամբություններ, մայիսի 5-ին ապստամբություն բռնկեց Պրահայում։ Մայիսի 6-ի գիշերը Պրահայի ռադիոկայանը դիմեց սովետական զորքերին օգնության խնդրանքով։ 1-ին Ուկրաինիայի ռազմաճակատի գլխավոր հարվածող ուժերը որոշված ժամկետից մեկ օր շուտ անցան հարձակման և մայիսի 7-ին դուրս եկան հանքային լեռների հյուսիսային լանջերը և սկսեցին մարտերը Դրեզդենի համար։ Մայիսի 7-ի առավոտից հարձակման անցան 1-ին Ուկրաինայի ռազմաճակատի մնացած բանակները և 2-րդ Ուկրաինայի ռազմաճակատի 7-րդ գվարդ. բանակը։
4-րդ Ուկրաինայի ռազմաճակատի զորքերը մայիսի 6-7-ին շարունակեցին հարձակումը Օլոմոուցի ուղղությամբ։ Մայիսի 8-ին հարձակումը շարունակվում էր բոլոր ուղղություններով։ Առավել հաջողություն ունեցան 1-ին Ուկրաինայի ռազմաճակատի աջ թևի բանակները, որոնք, կոտրելով թշնամու դիմադրությունը հանքային լեռների բնագծում, գրավեցին Դրեզդենը և մտան Չեխոսլովակիա։ Հարավից Պրահային էր մոտենում 2-րդ Ուկրաինայի ռազմաճակատի 6-րդ գվարդ․ տանկային բանակը։ 4-րդ Ուկրաինայի ռազմաճակատի զորքերը ազատագրեցին Օլոմոուցը և արևելքից շարժվեցին դեպի Պրահա։ Մայիսի 8-ին գերմանական հրամանատարությունը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, սակայն «Կենտրոն» բանակախումբը շարունակում էր դիմադրել։ Պրահայի ապստամբների վիճակը ծանր էր։ 1-ին Ուկրաինայի ռազմաճակատի 3-րդ և 4-րդ գվարդ․ տանկային բանակները մայիսի 9-ի գիշերը կատարելով 80 կիլոմետրանոց արագ երթ առավոտյան մտան Պրահա և ազատագրեցին քաղաքը թշնամուց։ Նույն օրը Պրահային մոտեցան 2-րդ և 4-րդ Ուկրաինայի ռազմաճակատների զորքերը։ «Կենտրոն» բանակախմբի գլխավոր ուժերը պաշարվեցին։ Շրջապատումից դուրս մնացին միայն «Ավստրիա» բանակախմբի դիվիզիաները, որոնց հարվածում էին 2-րդ Ուկրաինայի ռազմաճակատի ձախ թևի զորքերը։ Մայիսի 10-11-ին թշնամու զորքերի հիմնական ուժերը գերվեցին, սովետական զորքերը հանդիպեցին 3-րդ ամերիկական բանակին։ Չեխոսլովակիայի ազատագրումն ավարտվեց։