Պրինցիպատ
From Wikipedia, the free encyclopedia
Պրինցիպատ, Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 193 թ.) ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմական գրականության մեջ։ Օկտավիանոս Օգոստոսը մ․թ․ա․ 29-ից մինչև 28-ին դարձել է սենատի պրինցեպս՝ ծերակուտականներից առաջինը (այստեղից էլ Պրինցիպատ անվանումը)։ Պրինցիպատի ժամանակաշրջանում ձևականորեն պահպանվել են հանրապետական մի շարք հաստատություններ՝ ծերակույտը, կոմիտիաները, մագիստրատուրաները (բացի ցենզորից), որոնք կորցրել են իրենց քաղաքական նշանակությունը, քանի որ դրանց ընտրությունները և գործունեությունը կարգավորել է կայսրը։
Իրական իշխանությունը գտնվել է կայսեր բյուրոկրատական ապարատի ձեռքին, որի գործունեության ոլորտը աստիճանաբար ընդլայնվել է։