Թանձրուկ
From Wikipedia, the free encyclopedia
Թանձրուկ, բովիճայք, (ֆր.՝ sauce՝ լցնել), հեղուկ համեմունք, որն ավելացնում են գլխավոր ճաշատեսակին կամ խավարտին։ թանձրուկները սննդատեսակներին տալիս են առավել արտահայտիչ համուհոտ և բարձրացնում են դրանց կալորիականությունը։ Շատ թանձրուկներ պարունակում են համեմունքներ և համային հավելումներ, որոնք մարդու օրգանիզմի վրա, մասնավորապես մարսողական օրգանների, թողնում են գրգռիչ ազդեցություն։
թանձրուկները հրամցվում են նաև քաղցր, կիսաթթվաշ ուտեստներին, օրինակ թթվասերին, կիսահեղուկ կիսելին, տապակած պանրիկներին, օլադիին։
թանձրուկները ոչ միայն հրամցնում են պատրաստի ճաշատեսակների հետ, այլև օգտագործում են դրանց պատրաստման ժամանակ։ Զանազան սննդատեսակներ տապակում են կամ թխում թանձրուկների հետ միասին։ թանձրուկների հյուրասիրման համար գոյություն ունեն հատուկ անոթներ, որոնք կոչվում են թանձրուկամաններ։
Ամենալայն տարածում ունեցող թանձրուկներից են՝ կետչուպը, մայոնեզը, սոյայի սուսը, բեշամելը, տղեմալին, սացիբելին, սալսան, ձկնային թանձրուկը, սխտորի թանձրուկը, սնկային թանձրուկը, տարտարը և այլն։
Բառացի «թանձրուկ » եզրույթը առաջացել է լատին․՝ salsus՝ «աղ ավելացված» (այստեղից էլ «սալսա»)[1] բառից։ Անտիկ Հռոմի դարաշարջանին է վերաբերում գարումը, առաջին թանձրուկներից մեկը, որը մեծ ճանաչում է գտել աշխարհում։