Վերածննդի դարաշրջանի գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Վերածննդի դարաշրջանի գրականությունը գրականության խոշոր ուղղություն է, որը Վերածննդի դարաշրջանի մի մասն է կազմում։ Զբաղեցնում է 14-16 դարերի ժամանակաշրջանը։ Միջնադարյան գրականությունից այն տարբերավում է նրանով, որ հիմնվում է հումանիզմի նոր, առաջադեմ գաղափարների վրա։ Վերածննդի հոմանիշը «Ռենեսսանս» ֆրանսիական ծագման բառն է։ Հումանիզմի առաջին գաղափարները սկզբում առաջացել են Իտալիայում, այնուհետև տարածվել ամբողջ Եվրոպայով։ Վերածննդի գրականությունը նույնպես տարածվել է ողջ Եվրոպայով, սակայն ամեն երկրում ստացել է իր ազգային առանձնահատկությունները։ Վերածնունդ եզրույթը նշանակում է թարմացում, նկարիչների, գրողների, մտավորականների վերաբերմունքը անտիկ մշակույթի և արվեստի նկատմամբ, դրա բարձր իդեալների նմանակումը։