Քամի
From Wikipedia, the free encyclopedia
Քամի, օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ՝ բարձր ճնշման մարզից դեպի ցածր ճնշման մարզ։ Սովորաբար նկատի է առնվում այդ շարժման հորիզոնական, երբեմն նաև ուղղահայաց բաղադրիչը։
Մթնոլորտի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, մթնոլորտային ճնշումը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր։