Օստապ Բենդեր
From Wikipedia, the free encyclopedia
Օստապ Բենդեր, Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» ու «Ոսկե հորթը» վեպերի գլխավոր հերոս, «մեծ կոմբինատոր», «դրամանիշների համար գաղափարական պայքարող», որը գիտեր «փող կտրելու (հափշտակելու) 400 համեմատաբար ազնիվ մեթոդ»։ Ռուս գրականության մեջ խաբեբայապատումների ամենահայտնի հերոսներից։
Արագ փաստեր Օստապ Բենդեր, Տեսակ ...
Օստապ Բենդեր | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ և գրական հերոս |
Հեղինակ | Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով |
Ներկայացված է | Ոսկե հորթը և Տասներկու աթոռ |
Սեռ | արական |
Ազգություն | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Բնակության վայր | ԽՍՀՄ |
Տարիք | 27-33 |
Ծննդյան տարեթիվ | 1897-1900 |
Ծննդավայր | հավանաբար Օդեսա |
Մահվան տարեթիվ | աշուն, 1927 (մտացածին) |
Մահվան վայր | Մոսկվա (մտացածին) |
Ընտանիք | ամուրի |
Երեխաներ | չունի |
Մականուն | «Մեծ կոմբինատոր» |
Մասնագիտություն | con artist |
Նախատիպ | Օսիպ Շոր և այլք |
Դերը կատարել են | Իգոր Գորբաչով Սերգեյ Յուրսկի Ֆրենկ Լանջելլա Արչիլ Գոմիաշվիլի Անդրեյ Միրոնով Սերգեյ Կռիլով Գեորգի Դելիև Նիկոլայ Ֆոմենկո Օլեգ Մենշիկով |
Ostap Bender Վիքիպահեստում |
Փակել
Բենդերը ներկայանում է որպես Օստապ-Սուլեյման-Բերտա-Մարիա-Բենդեր-բեյ («12 աթոռ» վեպում) և Բենդեր-Զադունայսկի («Ոսկե հորթը» վեպում)։ «Ոսկե հորթը» վեպում Բենդերին անվանում են նաև Օստապ Իբրագիմովիչ։