Աբրիկտոզավր
From Wikipedia, the free encyclopedia
Աբրիկտոզավր (լատին․՝ Abrictosaurus - «զգոն մողես» ), դինոզավրերի ցեղ, որը պատկանում է հետերոդոնտոզավրերի խմբին։ Այս կենդանիները ապրել են վաղ յուրայի ժամանակաշրջանում՝ ներկայիս Հարավային Աֆրիկայի տարածքում։ Սա համեմատաբար փոքր չափեր ունեցող երկոտանի խոտակեր դինոզավրի տեսակ է։ Ունի մոտավորապես 1 մետր երկարություն և կշռում է 45 կիլոգրամ։ Այս դինոզավրը հայտնի է միայն 2 կմախքների շնորհիվ, որոնք հայտնաբերվել են Լեսոտոի Ցգաչաս Նեք շրջանում և Հարավային Աֆրիկայի Կապսյան պրովինցիայում։ Կազմավորումը, որտեղից գտնվել են կմախքները առնչվում է գետտանգյան և սինեմյուրյան երկրաբանական շերտերին (վաղ յուրայի ժամանակաշրջան)։ Գտածոների տարիքը գնահատվում է 200-190 միլիոն տարի[1][2]։
Մանրամասն տեղեկատվություն ՞Աբրիկտոզավր, Գիտական դասակարգում ...
Աբրիկտոզավր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Abrictosaurus Hopson, 1975 | ||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Փակել