Ագաթա Քրիստի
From Wikipedia, the free encyclopedia
Ագաթա Քրիստի (անգլ.՝ Agatha Mary Clarissa, Lady Mallowan), ծննդյամբ՝ Միլլեր (Miller), Քրիստի՝ առաջին ամուսնու ազգանունն է, (սեպտեմբերի 15, 1890(1890-09-15)[2][3][4][…], Ashfield, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - հունվարի 12, 1976(1976-01-12)[2][3][4][…], Վինթերբրուք, Միացյալ Թագավորություն[6] և Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), անգլիացի գրող և դրամատուրգ։ Հանդիսանում է դետեկտիվ արձակի ժանրի համաշխարհային ամենահայտնի հեղինակներից մեկը։
Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները դարձել են մարդկության ողջ պատմության ընթացքում ամենաշատ հրատարակվող ստեղծագործություններից մեկը[13] (զիջելով միայն «Աստվածաշնչին» և Ուիլյամ Շեքսպիրի աշխատություններին[14]), ինչպես նաև ամենաթարգմանվածներից մեկը[15] (7236 թարգմանություն[16])։ Նա հրատարակել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 հոգեբանական վեպ (Մերի Ուեստմակոտ կամ Վեստմակոտ կեղծանվամբ) և պատմվածքների 19 ժողովածու։ Լոնդոնի թատրոններում բեմադրվել է նրա 16 պիես։
Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 4 մլրդ տպաքանակով[17] և թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով, այդ թվում նաև հայերեն[18]։
Նրան է պատկանում նաև մեկ ստեղծագործության թատերական բեմադրությունների առավելագույն թվով ռեկորդ։ Ագաթա Քրիստիի «Թակարդ» պիեսը (անգլ.՝ The Mousetrap) առաջին անգամ բեմադրվել է 1952 թվականին և մինչև հիմա անընդհատ ցուցադրվում է թատերական բեմահարթակներում։ Լոնդոնի «Ամբասադոր» թատրոնում պիեսի տասնամյա հոբելյանին, «ITN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ագաթա Քրիստին խոստովանել է, որ պիեսը չի համարում Լոնդոնում Լոնդոնում բեմադրության համար լավագույնը, սակայն հանդիսատեսին դուր է գալիս, և նա անձամբ մասնակցել է ներկայացմանը տարին մի քանի անգամ[19]։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն, Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է[20]։