Ադրբեջանական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանական խոհանոց (ադրբ.՝ Azərbaycan Mətbəxi), ադրբեջանցի ժողովրդի խոհանոցը, որը հանդիսանում է նաև Ադրբեջանում ապրող մյուս էթնիկական փոքրամասնությունների խոհանոցը։
Ադրբեջանական ազգային սննդատեսակները բազմազան են։ Այդ սննդատեսակների հիմնական բաղադրիչները համարվում են կաթը, միսը, ալյուրը, բուսական և կենդանական սննդատեսակները և այլն։ Սննդատեսակները կարող են փոփոխվել կախված աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից։ Ադրբեջանի խոհանոցի սննդամթերքները պատրաստվում են մեծ մասամբ գառի և հավի մսից։ Կասպից ծովի առափնյա շրջանների գյուղերում և մայրաքաղաք Բաքվում մսին փոխարինում է ձուկը և ծովամթերքները։ Այս երկրի ազգային խոհանոցում օգտագործվում է նաև խոտաբույսեր, համեմունքներ և ամոքանքներ։ Օրինակ՝ դարչին, պճեղ, մաղադանոս, կանաչեղեն, սամիթ, կծու և քաղցր պղպեղներ, չաման, համեմ, անանուխ, քրքում, աղտոր և այլն[1]։