Աթենական ժողովրդավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Աթենական ժողովրդավարություն կամ Աթենական դեմոկրատիա (հին հունարեն՝ Αθηναϊκή Δημοκρατία), պետական կառավարման հանրապետական ձև Հին Հունաստանի Աթենք քաղաք-պետությունում։
- Այս հոդվածը ժողովրդավարություն եզրույթի հին ընկալումների մասին է։ Տե՛ս նաև ժողովրդավարություն հոդվածը
Մ.թ.ա. 500-321 թվականներին Աթենք պոլիսում գոյատևեց կառավարման ժողովրդավարական ձևը։ Աթենքում ստեղծված ժողովրդավարության ձևն առաջինն էր աշխարհում։ Աթենքի ցանկացած քաղաքացի իրավունք ուներ (նույնիսկ՝ պարտականություն) մասնակցելու ազգային ժողովի աշխատանքին։
Աթենքում ժողովրդավարության ծաղկման դարաշրջանում երկրի քաղաքացիների երկու երրորդն զբաղեցնում էին հատուկ պետական պաշտոններ։ Պետական իշխանության տարանջատման ներկայիս սկզբունքն Աթենքում գոյություն չուներ։
Ըստ «The Guardian» ամսագրի՝ քաղաքական օլիգարխիկ համակարգը ստեղծվել է ոչ թե բրիտանացիների և ամերիկացիների, այլ հին աթենացիների կողմից։ 20-րդ դարի վերջին արևմտյան աշխարհում նշվեց ժողովրդավարության 2500 ամյակի տոնակատարությունը։ Ընդունված է ժողովրդավարության սկիզբն ընդունել Կլիսթենեսյան բարեփոխումները։
Հին Աթենքի հանրապետությունում մի շարք իրավունքներ սահմանափակված էին օրենքներով։ Կանայք, ծառաները, ճորտերը և օտարերկրացիները չունեին քաղաքական իրավունքներ և չէին կարող մասնակցել երկրի կառավարմանը։