Ալեքսանդր Միլերան
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Միլերան (ֆր.՝ Alexandre Millerand, փետրվարի 10, 1859(1859-02-10)[1][2][3][…], Փարիզ[4] - ապրիլի 6, 1943(1943-04-06)[1][2][3], Վերսալ[4]), ֆրանսիացի քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։
Ալեքսանդր Միլերան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1859(1859-02-10)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | ապրիլի 6, 1943(1943-04-06)[1][2][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Վերսալ[4] |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Michelet, Vanves? |
Մասնագիտություն | պետական գործիչ, փաստաբան և քաղաքական գործիչ |
Ամուսին | Ժան Միլերան |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, French co-prince of Andorra?, Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ, Ֆրանսիայի երրորդ հանրապետության սենատոր, Փարիզի մունիցիպալ խորհրդի անդամ և Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ |
Կուսակցություն | Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Jacques Millerand? |
Ստորագրություն | |
Alexandre Millerand Վիքիպահեստում |
Քաղաքական գործունեությունն սկսել է որպես բուրժուական ռադիկալ։ Համբավ է ձեռք բերել 1880-ական թվականների դատավարություններում՝ գործադուլավոր բանվորների պաշտպանությամբ։ 1890-ական թվականների սկզբից հարել է սոցիալիստական ալիքին՝ ունենալով աջ կողմնորոշում, կողմ էր բարեփոխումների քաղաքականությանը։ 1899 թվականին որպես առևտրի և արդյունաբերության նախարար մտել է Վալդեկ Ռուսոյի կառավարության կազմի մեջ։ 1904 թվականին վտարվել է ֆրանսիական սոցիալիստական կուսակցությունից։ Եղել է հասարակական աշխատանքների և ռազմական նախարար, 1920 թվականին՝ Նախարարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի նախարար, հակախորհրդային ինտերվենցիայի ակտիվ կազմակերպիչներից։ 1920-1924 թվականներին եղել է Ֆրանսիայի նախագահը։ 1924 թվականին, պառլամենտական ընտրություններում ձախերի կարտելի կուսակցությունների հաղթանակից հետո, հարկադրված հեռացել է պաշտոնից և այլևս ակտիվ դեր չի խաղացել երկրի քաղաքական կյանքում։