Ամինոգլիկոզիդներ
From Wikipedia, the free encyclopedia
Ամինոգլիկոզիդներ, բժշկական և բակտերիոլոգիական կատեգորիաներին պատկանող գրամ բացասական բակտերիաների նկատմամբ հակամանրէային ակտիվություն ունեցող դասական դեղեր են, որոնք ընկճում են սպիտակուցի սինթեզը մանրէի բջջում և իրենց մոլեկուլի կառուցվածքում պարունակում են ամինո-տեղակալված գլիկոզիդ (շաքար)[1][2]։ Այս տերմինն ընդհանուր առմամբ կարող է վերաբերվել նաև ցանկացած այլ օրգանական մոլեկուլին, որը պարունակում է ամինաշաքարային խումբ։ Ամինոգլիկոզիդների հակաբիոտիկ ակտիվությունը դրսևորվում է բակտերիասպան ազդեցությամբ գրամ բացասական աերոբ և որոշ անաերոբ բացիլների նկատմամբ, որոնց մոտ դեռևս չի զարգացել կայունություն դեղի նկատմամբ։ Հիմնականում ակտիվ չեն գրամ դրական և անաերոբ գրամ բացասական բակտերիաների նկատմամբ[3]։
Ստրեպտոմիցինը ամինոգլիկոզիդների շարքի առաջին ընտրության դեղն է։ Այն ստացվել է Streptomyces griseus մանրէից և առաջին ժամանակակից միջոցն է, որն օգտագործվեց տուբերկուլոզի դեմ։ Ստրեպտոմիցինի մոլեկուլում բացակայում է 2-դեօքսիստրեպտամինային խումբը (պատկերված է ստորինաջ կողմում), որն առկա է այս խմբի այլ դեղերի մեծամասնության մոտ։ Ամինոգլիկոզիդների շարքին պատկանող, դեօքսիստրեպտամինային խումբ պարունակող դեղերից են կանամիցինը, տոբրամիցինը, գենտամիցինը և նեոմիցինը (տե՛ս ներքևում)։