Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (անգլ.՝ England national football team) ներկայացնում է Անգլիան միջազգային ֆուտբոլային մրցաշարերում և ղեկավարվում է ֆուտբոլային ասոցացիայի կողմից։ Անգլիայի հավաքականը ամենահինն է աշխարհում, ինչպես Շոտլանդիայի թիմը, որի հետ նրանք անց են կացրել ֆուտբոլի պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը 1872 թվականին։ Հավաքականի մարզադաշտը «Ուեմբլին» է, իսկ գլխավոր մարզիչը՝ Գարեթ Սաութգեյթը։
Մականուն | The Three Lions | ||
---|---|---|---|
Ստեղծման տարեթիվ | 1863 | ||
Միություն | ՖԱ | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
Գլխավոր մարզիչ | Գարեթ Սաութգեյթ | ||
Թիմի ավագ | Ադամ Լալլանա | ||
Ամենաշատ խաղեր | Պիտեր Շիլտոն (125) | ||
Ռմբարկու | Ուեյն Ռունի (53) | ||
Հիմնական մարզադաշտ | Ուեմբլի | ||
ՖԻՖԱ կոդ | ENG | ||
ՖԻՖԱ դասակարգում | 13 | ||
Ամենաբարձր դիրք | 3 (օգոստոս 2012) | ||
Ամենացածր դիրք | 27 (Փետրվար 1996) | ||
ԷԼՕ դասակարգում | 11 | ||
Ամենաբարձր դիրք | 1 (1872–1876, 1892–1911, 1966–1970, 1987–1988) | ||
Ամենացածր դիրք | 16 (հունիսի 19, 2014) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Շոտլանդիա 0 – 0 Անգլիա (Պարտիկ, Շոտլանդիա; նոյեմբերի 30, 1872) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Անգլիա 13 – 0 Իռլանդիա (Բելֆաստ, Իռլանդիա; հուլիսի 31, 1882) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Հունգարիա 7 – 1 Անգլիա (Բուդապեշտ, Հունգարիա; մայիսի 23, 1954) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 14 (Առաջինը՝ 1950) | ||
Ամենալավ արդյունք | Հաղթող , 1966 | ||
Եվրոպայի առաջնություն | |||
Մասնակցություն | 9 (Առաջինը՝ 1968) | ||
Ամենալավ արդյունք | Երրորդ, 1968 և 1996 | ||
Կայք | thefa.com/England/ | ||
England national association football team Վիքիպահեստում |
Անգլիան այն ութ թիմերից է, որոնք հաղթել են աշխարհի գավաթի մրցաշարում։ Անգլիացիները այն հաղթել են 1966-ին։ Երկրորդ լավագույն ցուցանիշը 1990-ին կիսաեզրափակիչն է։ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում անգլիացիները խաղացել են երկու անգամ՝1968 և 1996 թթ.։ Անգլիայի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անց է կացրել Պիտեր Շիլտոնը։