Անգլո-իսպանական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Անգլո-իսպանական պատերազմ, 1585-1604 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից Իսպանական կայսրության, մյուս կողմից՝ Անգլիայի թագավորության միջև՝ վերջիններիս դաշնակցային զորքերի գործուն դերակատարությամբ։ Այս պատերազմի կարևորագույն առանձնահատկությունն էր կողմերի ձեռնպահ մնալը միմյանց պաշտոնապես պատերազմ հայտարարելուց[2], որի արդյունքում էլ հակամարտությունն ընթանում էր բազմաթիվ ինքնաբուխ ռազմական դրվագներով։ Փաստացիորեն, պատերազմը սանձազերծվել է 1585 թվականին՝ Ռոբերտ Դադլիի գլխավորած Անգլիայի ռազմական արշավախմբի կողմից Իսպանական Նիդերլանդներում բռնկված հակահաբսբուրգյան հեղափոխությանը միջամտելուց և ապստամբական ուժերին աջակցելուց հետո։
Անգլո-իսպանական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ութսունամյա պատերազմ | |||||||||
Իսպանական արմադայի անկումը հեղինակ՝ Ֆիլիպ Յակոբ Լյութերբուրգ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Իսպանական կայսրություն
իռլանդացի ապստամբներ Աջակցություն՝ |
Անգլիայի թագավորություն
Շոտլանդիայի թագավորություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ֆիլիպ II Հաբսբուրգ Ֆիլիպ III Ալվարո դե Բասան Ալեքսանդր Ֆարնեսե Մարտին դե Պադիյա |
Եղիսաբեթ I Հակոբ Ա Ֆրենսիս Դրեյք Ջոն Հոուկինս Ռոբերտ Դադլի Չարլզ Հովորդ Ֆրենսիս Վիր Մորից Օրանացի Հենրի IV Անտոնիու I |
Պատերազմի սկզբնամասում անգլիացիները նշանակալի հաղթանակ են տոնում իսպանական ուժերի նկատմամբ՝ կործանելով, այսպես կոչված, Անպարտելի արմադան։ Ի պատասխան իսպանացիների արշավանքի՝ Անգլիայի թագուհին Իսպանական թերակղզի է ուղարկում Անգլիական արմադան («Հակաարմադա»), որը նույնպես իր նպատակին չի ծառայում։ Իսպանական նավատորմը Բրիտանական կղզիների ուղղությամբ նավարկում է 1596 և 1597 թվականներին ևս, սակայն գլխավորապես ջախջախվում է՝ եղանակի ոչ բարենպաստ լինելով պայմանավորված։
Երկարատև և հյուծիչ կռիվներից հետո պատերազմն իր տրամաբանական ավարտը գտնում է 17-րդ դարի վերջին՝ Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Իռլանդիայում իրականացված ակտիվ ռազմական գործողություններից հետո։ 1604 թվականին Իսպանիայի և Անգլիայի նորընծա թագավորներ Ֆիլիպ III-ի և Հակոբ I-ի միջև Լոնդոնում կնքվում է հաշտության համաձայնագիր, որով կողմերը պարտավորվում էին ձեռնպահ մնալ Իռլանդիայում և Նիդերլանդներում ռազմական միջամտությունից։ Անգլիան իր հերթին պարտավորվում էր վերացնել կապերությունը։