Անդամանյան ծով
ծով / From Wikipedia, the free encyclopedia
Անդամանյան ծով (հինդի՝ अंडमान सागर, թաի.՝ ทะเลอันดามัน, մալայերեն՝ և ինդոն.՝ Laut Andaman), կիսափակ ծով Հնդկական օվկիանոսում։ Այն արևելքում գտնվում է Հնդկաչին և Մալակկա թերակղզիների, հարավում Սումատրա կղզու, արևմուտքում՝ Անդամանյան և Նիկոբարյան (որոնք բաժանում են Բենգալական ծոցից) կղզիների միջև։ Հյուսիսում ձգվում է մինչև Իրավադի գետի դելտան։ Մալակկայի նեղուցով միանում է Հարավչինական ծովին։ Անդամանյան ծովի տարածքը 605 հազար կմ² է, միջին խորությունը 1043 մետր իսկ առավելագույնը՝ 4507 մետր։ Միջին ծավալը 660 հազար կմ³ է։ Աղիությունը կազմում է ամռանը 31,5-32,5 ‰, ձմռանը՝ 30,0-33,0 ‰, հյուսիսային հատվածում մուսոնների հետևանքով 20-25 ‰ է։ Մակընթացություններն այստեղ կեսօրային են. ալիքի բարձրությունը հասնում է մինչև 7.2 մետրի։
Անդամանյան ծով | |
---|---|
Տեսակ | ծով և սահմանային ծով |
Երկիր | Հնդկաստան, Ինդոնեզիա, Մալայզիա, Մյանմա և Թաիլանդ |
Լայնություն | 650 կմ |
Խորություն | 3777 մետր |
Մակերես | 798 000 կմ² |
Մասն է | Հնդկական օվկիանոս |
Ավազանի երկիր | Հնդկաստան, Մալայզիա, Թաիլանդ, Ինդոնեզիա և Մյանմա |
Լիճ հոսող գետ | Իրավադի, Սալուին, Sittaung River?, Kraburi River?, Dawei River?, Great Tenasserim River?, Khlong Bang Niang? և Trang River? |
Անվանված է | Անդամանյան կղզիներ |
Ենթադրվում է, որ Անդամանյան ծովի անունը ծագում է մալայզիական Անդումանա աստվածության անունից[1]։
Իր հանգիստ ջրերով հայտնի Անդամանյան ծովի խորքում կա հանգած հրաբուխ[2]։
2004 թվականի դեկտեմբերին 26-ին, տեղական ժամանակով ժամը 07:58:53-ին ծովում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն առաջացրեց ցունամի։ Մարդկային զոհերի թիվն հասավ 300.000-ի։