Աննա Անդերսոն
From Wikipedia, the free encyclopedia
Անաստասիա Չայկովսկայա (ռուս.՝ Анастаси́я Чайко́вская (ամուսնական՝ Մանահան)), առավել հայտնի որպես Աննա Անդերսոն[3][4] (16 դեկտեմբերի 1896 - 12 փետրվարի 1984, Չարլոտսվիլ, Վիրջինիա նահանգ, ԱՄՆ), ամենահայտնի կանանցից, ովքեր իրենց ներկայացնում էին, որպես Անսաստասիա իշխանուհի՝ վերջին ռուս կայսր Նիկոլայ II-ի ու կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի դուստրը[5][6], ում բոլշևիկները ամբողջ ընտանիքի հետ գնդակահարեցին 1918 թվականի հուլիսի 17-ին Եկատերինբուրգում, սակայն արքայական ընտանիքի անդամների մասունքների գտնվելու վայրը անհայտ մնաց մինչև 2007 թվականը[5][7][8]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Աննա Անդերսոն Franziska Schanzkowska | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1896(1896-12-16)[1] |
Ծննդավայր | մոտավորապես Պոմերանիա, Արևելյան Պրուսիա, Գերմանական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 12, 1984(1984-02-12)[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Չարլոտսվիլ, Վիրջինիա նահանգ, ԱՄՆ |
Գերեզման | Seeon Abbey |
Քաղաքացիություն | Գերմանիա ԱՄՆ |
Ազգություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Գործունեություն | գործարանային աշխատակցուհի, ավելի ուշ՝ ինքնակոչ |
Ամուսին | Ջոն Իքոթ Մանահան (1968-1984) |
Anna Anderson Վիքիպահեստում |
Ենթադրաբար տառապել է հոգեկան հիվանդություններով։ Վարկածներից մեկի համաձայն, Անդերսոնը պայթյունավտանգ նյութեր արտադրող բեռլինյան գործարանի լեհական ծագման աշխատակցուհի Ֆրանցիսկա Շանցկովսկան է[5][9][10][11][12][13][14][15]։ Նրա գենետիկ կապը Շանցկովսկաների ընտանիքի հետ հաստատել են երկու իրարից անկախ ԴՆԹ թեստեր, որոնք կատարվել են նրա մահից հետո։
Գերմանական դատարաններում տարիներ տևած դատական գործերի արդյունքում ի վերջո հաստատվեց, որ նա ոչ մի կապ չունի Անասատասիա իշխանուհու հետ։ Այնուամենայնիվ, մամուլի միջոցների անդրադարձերի շնորհիվ Աննա Անդերսոնը մեծ հռչակ ձեռք բերեց[16]։