Անոթալայնանք
From Wikipedia, the free encyclopedia
Անոթալայնանք, անևրիզմ, արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացումը՝ պատի ձգման և այտուցման հետևանքով։ Անևրիզմ կարող է լինել սրտամկանի ինֆարկտի, աթերոսկլերոզի, սիֆիլիսի և այլ հիվանդությունների բարդություն կամ վիրավորումների արդյունք՝ վնասվածքային անևրիզմ։ Անևրիզմի (առավելապես գլխուղեղի անոթների) ձևավորմանը նպաստում են նաև անոթային պատի բնածին արատները։
Արագ փաստեր Անոթալայնանք, Տեսակ ...
Անոթալայնանք | |
---|---|
Գլխուղեղի անոթների անևրիզմի անգիոգրաֆ | |
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | անոթային վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 442 |
ՀՄԴ-10 | I72 |
Aneurysms Վիքիպահեստում |
Փակել