Անոթ (աման)
աման / From Wikipedia, the free encyclopedia
Անոթ, որպես կանոն, գլանաձև աման, որի վերևի մասում լայն անցք կա։ Շշից տարբերվում է բավական կարճ և լայն բերանով կամ վերջինիս բացակայությամբ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներկայումս անոթները արտադրվում են հիմնականում ապակուց, պլաստմասսայից, մետաղից և այլն։ Մետաղյա անոթները լինում են թիթեղյա (պողպատից) և ալյումինե։
Անոթները նախատեսված են հեղուկ, կիսահեղուկ, սորուն կամ պինդ նյութերի, առաջին հերթին սննդամթերքի, դեղերի, ինչպես նաև տարբեր տեխնիկական նյութերի պահպանման համար։
Սննդամթերքի համար նախատեսված անոթները լինում են պահածոների, գարեջրի, մրգախյուսի և այլ պաշարների համար։
- Ապակյա անոթ պտուտակային կափարիչով
- Պահածոներ ապակյա անոթներում
- Ետ ծալովի կափարիչով ապակըա անոթ
- Գետնանուշի կարագով լի անոթներ
- Կենսաքայքայվող պլաստմասսայից անոթ
- Ապակյա անոթներ ակրիլային ներկով
- Թիթեղյա անոթների մեջ ներկի լցնելը
- Դասական թիթեղյա ներկի անոթ (1լ)
- Դասական թիթեղյա պահածոյի անոթ
- Թիթեղյա անոթ «բանալիի» վրա փաթաթվող կապարիչով
- Թիթեղյա անոթ կափարիչին փակցված բացիչով
- Սովետական ստանդարտ անոթներ 250մլ, 1լ, 2լ, 3լ ծավալով: Փակվում են միանգամյա օգտագործման թիթեղյա կամ բազմակի օգտագործման պոլիէթիլենային կափարիչներով