Անտիկ օլիմպիական խաղեր
From Wikipedia, the free encyclopedia
Անտիկ օլիմպիական խաղեր - սպորտաձևերը Հին Հունաստանում մ․թ․ա․ 776 թվականից մինչև մեր թվարկության IV դարի վերջը։
Անտիկ օլիմպիական խաղեր | |
---|---|
Տեսակ | մարզական կրկնվող իրադարձություն և կրոնական տոն |
Մարզադաշտ | Օլիմպիա բնակավայր և Q28500941? |
Հաջորդ | Օլիմպիական խաղեր |
Ancient Olympic Games Վիքիպահեստում |
Ըստ հին հույների աթլետիկական մրցույթները անց են կացվում դեռևս Հերկուլեսի առասպելական կյանքի ժամանակահատվածում՝ մ․թ․ա․ VIII դարում, որը հենց իրենք են որոշել։Ինչպես հատուկ է հերոսին, նա հաղթանակներ է տարել ըմբշամարտից և պանկրատիոնից։ Օլիմպիական խաղերը սկսել են անցկացնել Զևսի իր հոր նկատմամբ տարած հաղթանակի պատվին։ Տրոյական պաշարման մասնակիցները վարում էին մարտակառքեր, վազում էին մրցավազքերում, մենամարտում էին բռունցքներով, ըմբշամարտում էին, մենամարտում էին էին ամբողջովին զինված այնքան ժամանակ մինչև առաջին արյունը հոսեր, որը պանկրատիոնի ձևերից է։ Նետում էին երկաթե ինքնաշեն սկավառակներ, կրակում էին նետով։ Ավելի հայտնի ձև էր վազքը, քանի որ համարվում էր ավելի դեմոկրատական։ Էնդեմիոն արքան վազքի մրցաձևում հաղթողին խոստացել էր նվիրել իր թագավորությունը, իհարկե այդ մրցաձևին մասնակցում էին միայն իր որդիները[1] ։ Հենց վազքն էլ դարձավ հիմնական մրցաձև Անտիկ Օլիմպիական խաղերում, երբ մութ դարերից հետո մ․թ․ա․ IX դարում վերականգնում են Օլիմպիադաները։