Աորտոկորոնար շունտավորման վիրահատություն
From Wikipedia, the free encyclopedia
Աորտոկորոնար շունտավորման վիրահատություն, աորտոկորոնար շունտավորում (ԱԿՇ), նաև հայտնի է որպես աորտոկորոնար շունտավորում անոթային տրանսպլանտատով, «սրտի շունտավորում» կամ «շունտավորման վիրահատություն», վիրաբուժական պրոցեդուրա է, որը վերականգնում նորմալ արյան հոսքը կորոնար զարկներակների խցանման դեպքում։ Նորմալ կորոնար զարկերակային շրջանառությունը սնուցում է սրտի մկանային հյուսվածքը սրտային արյունից, ոչ թե համակարգային արյան շրջանառությունից։
Աորտոկորոնար շունտավորման վիրահատություն | |
---|---|
Կորոնար զարկերակի շունտավորման վիրահատության սկզբում, ոտքի երակի պատրաստում (պատկեր ձախից) և սիրտ-թոքային շունտի) ձևավորման ժամանակ տեղադրելով կաննուլան աորտային (պատկերի ներքևում), Պերֆուզյոնիստը և արհեստական շրջանառության սարքը գտնվում են վերևում աջից։ Հիվանդի գլուխը (տեսանելի չէ) ներքեւի մասում է։ | |
Տեսակ | Սրտային վիրաբուժություն |
Ենթադաս | Անոթային շունտավորում, շունտավորման վիրահատություն |
Հոմանիշներ | Աորտոկորոնար շունտավորում անոթային տրանսպլանտատով |
ICD-9-CM | 36.1 |
MeSH | D001026 |
eMedicine | 1893992 և 2500047 |
Գոյություն ունեն երկու հիմնական մոտեցում։ Մեկում՝ ձախ ներքին կրծքային զարկերակը (ՁՆԿԶ, նաև կոչվում է ձախ ներքին կրծքագեղձային զարկերակ՝ ՁՆԿԳԶ) ուղղված է դեպի ձախ առաջային վայրէջ ճյուղ ձախ կորոնար զարկերակից։ Այս մեթոդով զարկերակը կարծես «թշային տրանսպլանտատ» լինի, ինչը նշանակում է, որ այն աղբյուրից առանձնացված չէ։ Մեկ այլ դեպքում սաֆեն երակը հանվում է ոտքից, մի ծայրը կցվում է աորտային կամ դրա հիմնական ճյուղերից մեկին, իսկ մյուս ծայրը կցվում է խցանված զարկերակին՝ խցանված հատվածից անմիջապես հետո՝ արյան հոսքը վերականգնելու համար։
ԱԿՇԱՏ-ը իրականացվում է կրծքային հեղձուկը մեղմացնելու համար, քանի որ օրգանիզմում հակաիշեմիկ դեղամիջների նկատմամբ զարգացել է տոլերանտություն, և որը կկանխարգելի կամ կմեղմացնի ձախ փորոքային դիսֆունկցիան և/կամ նվազեցնի մահվան ռիսկը։ ԱԿՇԱՏ-ն չի կանխում սրտամկանի ինֆարկտը (սրտի կաթվածը)։ Այս վիրահատությունը սովորաբար կատարվում է սրտի կանգով, որը պահանջում է սիրտ-թոքային շունտի օգտագործումը։
Այնուամենայնիվ, մատչելի են նաև երկու այլընտրանքային մեթոդներ, որոնք թույլ են տալիս CABG-ն իրականացնել կծկվող սրտի վրա, կամ առանց արհեստական արյան շրջանառության միջոցների օգտագործման, «առանց պոմպի» վիրահատություն կոչվող միջամտություն, կամ վիրահատական միջամտություն `մասնակի արհեստական արյան շրջանառությամբ, որը կոչվում է «կծկում պոմպի վրա»։ Վերջին ընթացակարգն առաջարկում է պոմպը դադարեցնելու և անջատելու առավելությունները` միաժամանակ նվազագույնի հասցնելով դրանց համապատասխան կողմնակի ազդեցությունները։
ԱԿՇԱՏ-ը հաճախ կատարվում է, երբ կորոնար զարկերակները ունեն 50-99% նեղացումներ։ Շրջանառության խանգարումը սովորաբար կապված է արտերիոսկլերոզի, աթերոսկլերոզի կամ երկուսի հետ։ Արտերիոսկլերոզը բնութագրվում է հաստությամբ, առաձգականության կորստով և զարկերակային պատի կալցիֆիկացմամբ, առավել հաճախ հանգեցնում է կորոնար զարկերակի ամբողջական նեղացման։ Աթերոսկլերոզը բնութագրվում է դեղնավուն խոլեստերինի վահանիկներով, լիպիդներով և հյուսվածքային մասնիկներով, որոնք ամրանում են մեծ կամ միջին կորոնար զարկերակների պատի ներքին շերտում, առավել հաճախ հանգեցնում են զարկերակի մասնակի փակմանը։ Ցանկացած պայման կարող է սահմանափակել արյան հոսքը, եթե դա առաջացնում է անոթի նեղացում առնվազն 50 %-ով։