Աուգրաբիս
From Wikipedia, the free encyclopedia
Աուգրաբիս[1] (Aughrabies), ջրվեժ Օրանժ գետի վրա[1], Հարավային Աֆրիկայի Հյուսիսային Կապ նահանգում։ Բարձրությունը 190 մ է (շարունակական անկումը 148 մ է, ըստ այլ աղբյուրների՝ 146 մ[2][3]): Գտնվում է գետաբերանից 500 կմ հեռավորության վրա։ Ջրերը թափվում են ժայռոտ կիրճը, որն ունի մինչև 200 մ խորությում և 18 կմ երկարություն։
Արագ փաստեր Աուգրաբիս, Տեսակ ...
Աուգրաբիս | |
---|---|
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | ՀԱՀ |
Վարչատարածքային միավոր | Հյուսիսային Կապ նահանգ |
Վայր | Աֆրիկա |
Աշխարհագրական տեղադրություն | Օրանժ գետ |
Մասն է | Օրանժ |
Ջրածախս | 3368 մ³/վ |
Բարձրություն (ԲԾՄ) | 595 մետր |
Հարաբերական բարձրություն | 190 մետր |
Պահպանման տարածք | Augrabies Falls National Park? |
Փակել
«Aughrabies» անունով ջրվեժն անվանել է ֆինն Հենդրիկ Յակոբ Վիկարը, ով գետն անցել է 1778 թվականին։ Դա գալիս է «Aukoerebis» բառից, որը նշանակում է «մեծ աղմուկի տեղ»։
1954 թվականին Ափինգթոն քաղաքը նախաձեռնում էր ազգային պարկ հիմնել ջրվեժի տեղում։ 1966 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվեց «Աուգրաբիս» ազգային պարկի ստեղծման մասին։