Աուստրիա Վիեննա
From Wikipedia, the free encyclopedia
Աուստրիա Վիեննա, ավստրիական ֆուտբոլային ակումբ Վիեննա քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 1911 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում՝ Ավստրիայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային մարզադաշտը «Ջեներալի Արենան» է[1]։
Արագ փաստեր Ամբողջական անուն, Մականուն(ներ) ...
Աուստրիա Վիեննա | ||||
Ամբողջական անուն | Fußballklub Austria Wien | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Die Veilchen (Մանուշակագույններ) | |||
Հիմնադրում | մարտի 15, 1911 | |||
Երկիր | Ավստրիա | |||
Մարզադաշտ | Ջեներալի Արենա | |||
Տարողունակություն | 13,400 | |||
Նախագահ | Վոլֆգանգ Կատցիան | |||
Մարզիչ | Տորստեն Ֆինկ | |||
Կայք | ||||
Լիգա | Ավստրիական Բունդեսլիգա | |||
2022-23 | 5-րդ | |||
|
Փակել
Ռապիդ Վիեննայի հետ Աուստրիան Ավստրիայի երկու ակումբներից է, որ երբեք դուրս չի մնացել Բունդեսլիգայից։ Աուստրիան 24 անգամ հաղթել է Ավստրիայի առաջնությունը, 27 անգամ՝ Ավստրիայի գավաթը, 6 անգամ՝ Ավստրիայի սուպերգավաթը։ 1978 թվականին թիմը հասավ ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ։