Ավստրալիական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիական խոհանոց, Ավստրալիայի և նրա բնակիչների սննդի և խոհարարական պրակտիկաները։ Ավստրալիան կլանել է խոհարարական ներդրումներն ու հարմարեցումները աշխարհի տարբեր մշակույթներից, այդ թվում՝ բրիտանական, եվրոպական, ասիական և մերձավորարևելյան երկրներից։
Բնիկ ավստրալիացիները բնակվել եմ Ավստրալիայում մոտ 65,000 տարի, որի ընթացքում նրանք մշակել են որսորդությaան-հավաքչության յուրօրինակ սննդակարգ, հայտնի որպես «ուտելիք թփուտներից» (անգլ.՝ bush tucker)՝ կազմված տարածաշրջանային ավստրալական բույսերից և կենդանիներից։ Ավստրալիան դարձավ բրիտանական գաղութների հավաքատեղի 1788 թվականից 1900 թվականներին, որի ընթացքում խոհարարական ճաշակի վրա մեծ ազդեցություն ունեցան բրիտանացի և իռլանդացի ներգաղթյալները, որտեղ գյուղատնտեսական արտադրանքները, ինչպիսիք են տավարի միսը, ոչխարը և ցորենը, դառնում էին տեղական սննդակարգի հիմնական բաղադրիչները։ «Ավստրալական ոսկու տենդերը» (անգլ.՝ Australian gold rushes) ներառեցին ավելի բազմազան ներգաղթյալներ և խոհանոցներ, հիմնականում չինական, մինչդեռ հետպատերազմյան ներգաղթի ծրագրերը հանգեցրին տեղական սննդի լայնածավալ դիվերսիֆիկացմանը, հիմնականում Միջերկրական, Արևելյան Ասիայի և Հարավային Ասիայի միգրանտների ազդեցության պատճառով[1]։
Ավստրալական խոհանոցը 21-րդ դարում արտացոլում է գլոբալացման ազդեցությունը, որտեղ շատ արագ սննդի ռեստորաններ և միջազգային միտումներ են դառնում ազդեցիկ։ Օրգանական և կենսադինամիկ մթերքները նույնպես լայնորեն հասանելի են դարձել թփուտներից սննդի նկատմամբ՝ հետաքրքրության վերածննդին զուգահեռ[2]։ Ավստրալիան արտահանում է բազմաթիվ գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ, թռչնամիս, կաթ, բանջարեղեն, միրգ, ընկույզ, ցորեն, գարի և յուղ (անգլ.՝ canola)[3]։ Ավստրալիան նաև արտադրում է գինի, գարեջուր և զովացուցիչ ըմպելիքներ։
Թեև արագ սննդի ցանցերն առատ են, Ավստրալիայի մետրոպոլիայի տարածքներում կան ռեստորաններ, որոնք առաջարկում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ուտեստներ։ Այն ռեստորանները, որոնք ներառում են էկզոտիկ ազդեցությունների ժամանակակից ադապտացիաներ, մեկնաբանություններ կամ միաձուլումներ, հաճախ անվանում են ժամանակակից ավստրալիական[4]։