Ավստրո-Հունգարիայի բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրո-Հունգարիայի բաժանում, Ավստրո-Հունգարիայի կայսրության տարբեր հատվածների սոցիալական հակասությունների և յուրահատկությունների աճի արդյունքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություն։ Պետության բաժանման պատճառ հանդիսացան Առաջին համաշխարհային պատերազմը, 1918 թվականի ոչ բերքատու տարին և տնտեսական ճգնաժամը։
1918 թվականի հոկտեմբերի 17-ին Հունգարիայի ազգային ժողովը լուծարեց Ավստրիայի հետ կնքած համաձայնագիրը և հռչակեց երկրի անկախությունը։ Հոկտեմբերի 28-ին կազմավորվեց Չեխոսլովակիան, որին հոկտեմբերի 29-ին հետևեց սլովենների, խորվաթների և սերբերի պետությունը։ Նոյեմբերի 3-ին անկախություն հռչակեց Արևմտա-ուկրաինական ժողովրդական Հանրապետությունը։ Նոյեմբերի 6-ին Կրակովում հայտարարվեց Լեհաստանի վերստեղծումը։ Կայսրության անկման ընթացքում այնուհետև առաջացան Տարնոբժեսկի, Գուցուլյան, Լեմկովների ռուսական ժողովրդական, Կոմանչայի, Պրեկմուրի, Հունգարիայի Խորհրդային, Սլովակիայի Խորհրդային, Բանատի և Ֆիումեի հանրապետությունները։
Բաժանված բնակչությամբ բնակեցված մնացած տարածքները հայտնվեցին գոյություն ունեցող կամ նոր կազմավորված պետությունների կազմի մեջ։ Կայսրության բաժանումը իրավականորեն հարթության մեջ կայացավ Ավստրիայի հետ կնքված Սեն-Ժերմենի հաշտության պայմանագրով, որով նաև հանդես եկավ որպես խաղաղության համաձայնագիր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։