Ատամի պսակ
From Wikipedia, the free encyclopedia
Ատամի պսակ, օրթոպեդիկ կառուցվածք, ոչ շարժական միկրոպրոթեզ, որը ծածկում է ատամի պսակային մասը կամ մակերեսի առանձին հատվածը։ Օգտագործվում է ատամների արատների վերականգնման համար, որոնք ենթակա չեն պակաս ինվազիվ բուժման (պլոմբավորւմ, ներդիր), ձևի, դիրքի (ռոտացիա, դիստոպիա) և ատամների գույնի փոփոխման համար[2]։
Տեղադրված պսակի գույնը, նույնիսկ տարբեր լուսավորության դեպքում, չպետք է տարբերվի ատամի բնական գույնից, ձևը պետք է լինի անատոմիորեն ճշգրիտ բոլոր երեք ուղղություններով, ինչը նշանակում է, որ չպետք է տեսանելի լինի պսակից ատամին անցման տեղը, պսակի շուրջ լնդերը պետք է ազատորեն տեղավորվեն դրա եզրերին և լինեն առողջ, չվնասված (լինեն նուրբ վարդագույն և չարյունահոսեն ատամները լվանալիս կամ ատամի թել օգտագործելիս)։