Արյունոտ շաբաթ
From Wikipedia, the free encyclopedia
Արյունոտ շաբաթ ( չինարեն հեշտ. 血腥的星期六 , պինին: Xuèxīng De Xīngqīliù, պալլ.: Սյուէսին Դէ Սինցիլյու), սև-սպիտակ լուսանկարի անվանում, որը հրապարակվել է 1937 թվականին։ Մեկ ամսից էլ քիչ ժամանականում լուսանկարը հասցրել է դիտել ավելի քան 136 միլիոն ավելի մարդ[1]։ Լուսանկարում պատկերված է չինացի երեխա, որը լալիս է Շանհայի Հարավային երկաթուղային ռմբակոծված կայարանի ավերակների մոտ։ Լուսանկարը դարձել է մշակութային վկայություն, որը ցուցադրում է ճապոնացիների դաժանությունը Ճապոնա-չինական պատերազմի տարիներին։ Լուսանկարն արվել է օդային հարձակումից մի քանի րոպե անց, որը շփոթեցրել էր Շանհայի խաղաղ բնակչությանը։ «Hearst Corporation» գործակալության լուսանկարիչ Վան Սյաոտինը չգիտեր ոչ երեխայի անվանումը, և ոչ էլ սեռը, որի մոր մարմինն ընկած էր մի քանի մետր հեռավորության վրա։ Իր ժամանակին լուսանկարն ստացել է հանրային մեծ հնչեղություն[2], և հարուցել Արևմտյան աշխարհի վրդովմունքը՝ Չինաստանի նկատմամբ Ճապոնիայի իրականացրած բռնությունների վերաբերյալ[3]։ Լրագրող Հարոլդ Այզեքսը լուսանկարն անվանել է «բոլոր ժամանակների ամենահաջող «քարոզչական» օրինակներից մեկը»[4]։
Վան Սյաոտինը ռմբակոծված Հարավային երկաթուղային կայարանի կադրերն արել է «Այմո» անունը կրող տեսախցիկի օգնությամբ, ինչպես նաև իրականացրել մի քանի լուսանկարներ՝ Leica Camera ընկերության ֆոտոխցիկների միջոցով։ Leica ֆոտոխցիկի միջոցով ստացված հայտնի լուսանկարը նաև անվանել են Չինացի որբ երեխան կամ Երեխան Շանհայի երկաթուղային կայարանում[5][6]։ Լուսանկարը քննադատվել է ճապոնացի ազգայնականների կողմից, որոնք պնդում էին, որ լուսանկարի կեղծ լինելը[7]։