Արտիստը (ֆիլմ, 2011)
From Wikipedia, the free encyclopedia
Արտիստը (անգլ.՝ The Artist), սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված համր կինոյի ոճով[20], ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի ռոմանտիկ կատակերգությունը, որ էկրան է բարձրացել 2011 թվականին։ Շատ լրատվամիջոցներ ֆիլմը կոչել են «համր»[21][22][23][24]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ժան Դյուժարդենը և Բերենիս Բեժոն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտիստը (այլ կիրառումներ)
«Արտիստը» ֆիլմը ԱՄՆ տարբեր քաղաքների կինոքննադատների միությունների կողմից ճանաչվել է 2011 թվականի լավագույն ֆիլմ, արժանացել է «Օսկարի» լավագույն ֆիլմ անվանակարգում, ինչպես նաև ստացել է բազմաթիվ կինոքննադատների գովաբանական արձագանքները[25]։ Դրանից բացի՝ Ժան Դյուժարդենն ստացել է Կաննի 64-րդ կինոփառատոնի մրցանակը տղամարդու լավագույն դերակատարման համար[26] և «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակը «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում։ Նույն մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն արժանացել է ևս երկու արձանիկի՝ լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) և լավագույն երաժշտություն անվանակարգերում[27]։
Ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել տասը անվանակարգերում (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Միշել Խազանավիչուս), լավագույն դերասան (Ժան Դյուժարդեն), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Բերենիս Բեժո), լավագույն օրիգինալ սցենար (Միշել Խազանավիչուս), լավագույն երաժշտության (Լյուդովիկ Բուրս), լավագույն օպերատոր (Գիյոմ Շիֆման), բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, հագուստի լավագույն դիզայն և լավագույն մոնտաժ). արժանացել է հինգ արձանիկի (այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, հագուստի լավագույն դիզայն և լավագույն երաժշտություն)։