Արևաբծեր
From Wikipedia, the free encyclopedia
Արևաբծեր, մուգ տիրույթներ Արեգակի վրա, որոնց ջերմաստիճանը լուսոլորտի մնացած մասերի համեմատ ցածր է 1500 Կ-ով։ Դիտվում են Արեգակի սկավառակին (օպտիկական սարքերով, որոշ դեպքերում անզեն աչքով) մուգ բծերի տեսքով։ Դրանք ուժեղ մագնիսական դաշտերի լուսոլորտ դուրս գալու տիրույթն է։
Բծերի մգությունը պայմանվորված է մագնիսական դաշտի կողմից նյութի կոնվեկցիոն շարժումների ճնշմամբ, որի հետևանքով այդ տիրույթում ջերմային էներգիայի տեղափոխման դանդաղում է տեղի ունենում։
Բծերի քանակը (դրա հետ կապված Վուլֆի թիվը) ուղղակիորեն կախված է Արեգակի մագնիսական դաշտի ակտիվության հետ և գլխավոր ցուցանիշներից մեկն է։
Ավելի սառը աստղերի վրա (K դասի և ավելի սառը) ավելի մեծ մակերեսով բծեր են դիտվում, քան Արեգակի վրա[3]։