Բազմակի միելոմա
From Wikipedia, the free encyclopedia
Բազմակի միելոմա, հայտնի որպես՝ պլազմատիկ-բջջային միելոմա, քաղցկեղ, որը զարգանում է պլազմատիկ բջիջներից (լեյկոցիտների տեսակ, որոնք արտադրում են հակամարմիններ)[1]։ Այս հիվանդության ժամանակ ախտանիշներն ի հայտ են գալիս հիվանդության սկզբնական փուլերում[2]։ Բարդացած դեպքերում դիտվում են ոսկրային ցավեր, արյունահոսություն, հաճախակի ինֆեկցիաներ և անեմիա[2]։ Հնարավոր բարդույթներից է ամիլոիդոզը[3]։
Բազմակի միելոմա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
ՀՄԴ-9 | 203.0 |
Multiple myeloma Վիքիպահեստում |
Բազմակի միելոմայի պատճառն անհայտ է[4]։ Ռիսկի գործոններից են ճարպակալումը, ճառագայթումը, ընտանեկան անամնեզը և որոշ քիմիական միացությունների ազդեցությունը[5][6][7]։ Բազմակի միելոման զարգանում է աննշան նշանակության մոնոկլանալ գամոպաթիայի(MGUS) հարաճման արդյունքում[8]։ Ոչ նորմալ պլազմատիկ բջիջները արտադրում ե ոչ նորմալ հակամարմիններ, որոնք կարող են վնասել երիկամը և հանգեցնել արյան մածուցիկության բարձրացման[2]։ Պլազմատիկ բջիջները կարող են կուտակումներ առաջացնել ոսկրերում կամ փափուկ հյուսվածքներում[2]։ Երբ միայն մեկ տեղ է այդ կուտակումը կոչվում է պլազմոցիտոմա, իսկ եթե տարբեր տեղեր կան այդպիսի զանգվածներ՝ այս դեպքում խոսում ենք բազմակի միելոմայի մասին[2]։ Բազմակի միելոմա ախտորոշումը հաստատվում է արյան և մեզի հետազոտություններում ոչ նորմալ հակամարմինների, ոսկրածուծի բիոպսիայով(կենսազննում) ուռուցքային պլազմատիկ բջիջների և ճառագայթային ախտորոշման մեթոդներով ոսկրային քայքայուկների հայտնաբերմամբ[1]։ Բազմակի միելոմայի ժամանակ հայտնաբերում ենք նաև արյան պլազմայի կալցիումի մակարդակի բարձրացում[1]։
Չնայած բազմակի միելոմայի ժամանակ անցկացվող բուժմանը, վերջնական բուժվում մինչ այժմ հայտնաբերված չէ[3]։ Ախտադադարի հասնում են ստերոիդներով, քիմիոթերապիայով, թիրախային բուժմամբ և ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստմամբ[3]։ Ոսկրային ցավերը հանգստացնելու և քայքայուկների հետագա շատացումը կանխելու համար երբեմն կիրառում են բիսֆոսֆոնատնեև և ճառագայթային բուժում[1][3]։
2015թվականի դրությամբ աշխարհում 488 հազար բազմակի միելոմա ունեցող անձանցից մահացել է 101100-ը[9][10]։ ԱՄՆ-ում ամեն տարի յուրաքանչյուր 100 հազարից 6,5-ի մոտ զարգանում է բազմակի միելոմա և ամբողջ կյանքի ընթացքում ցանկացած մարդու այս հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը 0,7% է[11]։ Առավել հաճախ զարգանում է 60 տարեկան հասակից հետո և տղամարդիկ ավելի շատ են տառապում այս ախտով[1]։ ՄԻնչև 40 տարեկանը հիվանդությունը հանդիպում է հազվադեպ[1]։ Առանց բուժման, կյանքի տևողությունը 7 ամիս է, իսկ բուժումով՝ 4-5տարի[3]։ Այսպիսով, հնգամյա ապրելիությունը մոտավորապես 49% է[11]։ Միելոմա բառը հունարեն myelo- «ոսկրածուծ» և-oma «ուռուցք»[12]։