Բալլադներ (Շոպեն)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Շոպենի չորս բալլադները (անգլ.՝ Ballades) դաշնամուրային ստեղծագործություններ են ՝ գրված 1831 թվականից 1842 թվականների ընթացքում[1][2]։ Բալլադ տերմինը օգտագործվել է Շոպենի կողմից։ Այն երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական ստեղծագործություն է, բալետիկ պարային միջախաղ կամ պարային հատվա` համարժեք հին իտալական բալլատային, սակայն ունի նաև միջնադարյան հերոսական բալլադի լրացուցիչ իմաստներ և հաճախ համարժեք է ֆանտաստիկ բնույթի պատմական հեքիաթի։ Շոպենի ստեղծագործությունների մեջ կան դրամատիկական և պարային տարրեր, և կարելի է ասել, որ այն առաջին աբստրակտ երաժշտական ձևն է։ Շոպենն այս չորս բալլադները գրել է` ոգեշնչվելով բանաստեղծ Ադամ Միցկևիչի պոեզիայով[3][4]; Յուրաքանչյուր բալլադ յուրովի քննարկելի է և բարդ։ Բալլադները համարվում են Շոպենի նորարարությունը և չեն կարող այլ ժանրերով փոխարինվել (օրինակ,սոնատ)։ Չնայած այս, բալլադները նա գրել է սոնատային ձևի մեջ, որը հատուկ անհամապատասխանություններով երաժշտական հատվածի կրկնության անդրադարձ է։ Բալլադներն ուղղակիորեն ազդել են այնպիսի կոմպոզիտորների վրա, ինչպիսիք են Ֆերենց Լիստը և Յոհաննես Բրամսը, ովքեր Շոպենից հետո գրել են իրենց իսկ բալլադները[5]։ Չորս բալլադները միմյանցից տարբերվում են ոչ միայն անուններով։ Ըստ կոմպոզիտոր և երաժշտական քննադատ Լուի Էլերտի` «Յուրաքանչյուր բալլադ ամբողջովին տարբերվում է մյուսներից, սակայն ունեն ընդհանուր ընդամենը մեկ բան . դա դրանց ռոմանտիկ մշակումն ու հիմնական մտքերի պարզությունն է»[2]։ Ժամանակակից տեսաբանները ցույց են տվել, որ բալլադները շատ ընդհանուր բաներ ունեն, որոնցից են չափը՝ (6/4 կամ 6/8), որոշակի ֆորմալ կիրառումներ, ինչպիսիք են երաժշտական մասի կրկնությունը և գլխավոր կառուցվածքի դանդաղեցումը։
Այս բալլադները հաճախ են հնչում համերգների ժամանակ[6] և բազմիցս անգամ ձայնագրվել են։