Բալնեոթերապիա
From Wikipedia, the free encyclopedia
Բալնեոթերապիա, ջերմուկաբուժություն (լատին․՝ balneum՝ լոգանք), բնական և արհեստականորեն պատրաստված հանքային ջրերի օգտագործումը բուժիչ և կանխարգելիչ նպատակներով։ Հանքային ջրերն առավել հաճախ նշանակում են ըմպելու և արտաքին օգտագործման (ընդհանուր լոգանքների, լողանալու), ինչպես նաև բերանը ողողելու, ինհալացիայի, ստամոքսի և աղիքների լվացման, խոռոչների լորձաթաղանթների ողողումների համար։
Արագ փաստեր Բալնեոթերապիա ...
Բալնեոթերապիա | |
---|---|
Բալնեոթերապիական լոգարան, Կոլումբիա | |
Balneotherapy Վիքիպահեստում |
Փակել
Հանքային ջրերում աղերի, ածխաթթվի, ծծմբաջրածնի, ազոտի, արագ քայքայվող ռադիոակտիվ նյութերի (ռադոն) առկայությամբ է պայմանավորված դրանց բուժական ազդեցությունը։ Նշանակություն ունեն նաև ջերմաստիճանային, մեխանիկական և այլ գործոնները։