Բակտերուրիա
From Wikipedia, the free encyclopedia
Բակտերուրիա (բակտերիամիզություն), բակտերիաների առկայությունը մեզում[1]։ Տարբերում ենք բակտերուրիայի երկու հիմնական տեսակ՝ ախտանիշային կամ սիմպտոմատիկ (միզուղիների վարակ) և անախտանիշային կամ ասիմպտոմատիկ բակտերիուրիա[1][2]։ Ախտորոշվում է մեզի ընդհանուր հետազոտությամբ կամ մեզի ցանքսի միջոցով[3]։ Առավել հաճախ հայտնաբերվող հարուցիչը աղիքային ցուպիկն (Escherichia coli) է[1]։ Հիմնականում ասիմպտոմատիկ անհատները չունեն հետազոտման կարիք[3]։ Տարբերակիչ ախտորոշումը ներառում է տարբերակումը հետազոտման նյութի այլ ծագման մանրէներով աղտոտումից[1]։ Հատուկ մեթոդների կիրառմամաբ առողջ մարդկանց մեզում կարող են հայտնաբերվել նաև որոշ՝ նորմալ միկրոֆլորայի մաս կազմող, ոչ ախտածին բակտերիաներ[4]։
Բակտերուրիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | միզուղիների ինֆեկցիաներ |
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ և ուրոլոգիա |
Ախտանիշների առկայության պարագայում բուժումը գլխավորապես հակաբիոտիկներով է[3]։ Ասիմպտոմատիկ բակտերուրիան չունի բուժման կարիք, բացարությամբ հետևյալ վիճակների՝ հղիություն, վերջերս տարած երիկամի փոխպատվաստում, միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսի առկայություն վաղ հասակի երեխաների մոտ և նրանց դեպքում, ովքեր պետք է ենթարկվեն միզուղիների վիրահատության[3][5]։
Ասիմպտոմատիկ բակտերուրիան առավել հաճախ հանդիպում է միջին տարիքի կանանց շրջանում, իսկ այլ խմբերում հանդիպման հաճախականությունը կազմում է 3%[6]։ Միզային կաթետրի երկարաժակետ առկայության դեպքում հաճախականությունը կազմում է 100%[6]։ Կանանց մոտավորապես 10%-ի շրջանում զարգանում է միզուղիների վարակ մեկ տարվա ընթացքում, իսկ 1/2-ը ունենում են միզուղիների վարակ գոնե մեկ անգամ իրենց կյանքի ընթացքում[7][8]։