Բաչատա
From Wikipedia, the free encyclopedia
Բաչատա (անգլ.՝ Bachata), լատինաամերիկյան երաժշտական ժանր, սկզբնավորվել է Դոմինիկյան Հանրապետությունում 20-րդ դարի առաջին կեսին՝ ներառելով տեղի, աֆրիկյան և եվրոպական երաժշտական տարրեր[1]։
Արագ փաստեր Բաչատա Բաչատա, Մշակութային հիմքեր ...
Բաչատա Բաչատա | |
---|---|
Մշակութային հիմքեր | Դոմինիկյան Հանրապետություն |
Ծագման ժամանակ | 1960 |
Ծագման երկիր | Դոմինիկյան Հանրապետություն |
Ենթաժանրեր | |
Traditional Bachata,bachatón | |
Տարածաշրջանային բեմեր | |
Փակել
Բաչատայի առաջին ատեղծագործությունները ձայնագրվել են Խոսե Մանուալ Կալդերոնի կողմից։ Վերջինս Դոմինիկյան Հանրապետությունից էր։ Բաչատան սկիզբ է առնում բոլերոյից և սոն կուբայական երաժշտական ժանրից (իսկ ավելի ուշ՝ 1980-ականների կեսերից, մերենգե դոմինիկյան երաժշտությունից)։ Ժանրն անվանող նախնական տերմինը եղել է amargue ("վիշտ", "թախծոտ երաժշտություն" կամ բլյուզ երաժշտություն) մինչև երկիմաստ տերմինի (և չեզոք տրամադրությամբ)՝ բաչատայի հայտնի դառնալը։ Բաչատա երաժշտության հետ միասին զարգացել է նաև բաչատա պարը[2]։