Բասկետբոլի ազգային ասոցիացիայի անմահացված համարների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ակումբները՝ որպես խաղացողների կամ մարզիչների վաստակի ճանաչման նշան, հեռացումից հետո անմահացնում են նրանց համարները։ Համարի անմահացման դեպքում տվյալ ակումբում այդ համարը այլևս չեն օգտոգործում[1]։
Ամենից շատ համարներ անմահացրել է «Բոստոն Սելտիքս» ակումբը (23)։ «Շառլոթ Բոբքեթս», «Տորոնտո Ռեպտորս», «Մեմֆիս Գրիզլիս» և «Լոս Անջելես Լեյքերս» ակումբները ոչ մի համար չեն անմահացրել։ Ուիլթ Չեմբեռլենի համարը անմահացված է «Լոս Անջելես Լեյքերս», «Ֆիլադելֆիա 76» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբներում։ Երկու տարբեր ակումբներում անմահացված է Օսկար Ռոբերտսոնի, Քարիմ Աբդուլ-Ջաբարի, Չարլզ Բարքլիի, Մայքլ Ջորդանի, Քլայդ Դրեկսլերի, Ջուլիուս Իրվինգի, Բոբ Լենյեի, Փիթ Մարավիչի, Էռլ Մոնրոյի, Նեյթ Թերմոնդի և Ջերի Սլոունի համարները։ 32 համարի մարզաշապիկը անմահացվել է ինը ակումբում։