Բարգիլիա
From Wikipedia, the free encyclopedia
Բարգիլիա (/ˌbɑːrˈdʒɪliə/; հին հունարեն՝ Βαργυλία), քաղաք Հարավային Անատոլիայում։ Բարգիլիայի գտնվելու վայրը համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի Մուղլա նահանգի Բոգազիչի քաղաքին։
Բարգիլիա | |
---|---|
Տեսակ | former capital?, բնակավայր և պոլիս |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Մուղլայի մարզ |
Ըստ առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է Բելորֆոնտի կողմից իր ընկեր Բարգիլոսի պատվին (հուն․՝ Βάργυλος), որը սպանվել է Պեգաս թևավոր նժույգի հարվածից։ Բարգիլիայի մոտ էր գտնվում Արտեմիդա Սինդիի տաճարը։ Ստրաբոնը հաղորդում է տեղական հավատալիքների մասին, որ անձրևը ընկնում է տաճարի շուրջ, բայց երբեք չի դիպչում նրան[1]։
Մ.թ.ա. 201/200 թվականներին՝ Կրետական պատերազմի ժամանակ, Մակեդոնացի թագավոր Ֆիլիպ V-ը ձմեռեց Բարգիլիայում, երբ այն արգելափակվեց Պերգամոնի և Հռոդոսի նավատորմերի կողմից[2]։
Էպիկուրականության հետևորդ փիլիսոփա Պրոտարկուսը եղել է Բարգիլիայից։
Բարգիլիայի նավահանգստի կողքի հրվանդանին եղել է խոշոր դամբարան։ Հելլենիստական ժամանակաշրջանից (Մ.թ.ա. 200-150 թթ.) թվագրված հուշարձանը նվիրված էր Սկիլա ծովային հրեշին։ Իրական չափերից մեծ Սկիլայի արձանը մի խումբ որսկան շների հետ սկզբում գտնվում էր շենքի գագաթին։ Այս արձանախմբի մնացած մասը՝ քարե կառույցների այլ մասերի հետ գտնվում են Բրիտանական թանգարանում[3]։
Ներկայումս Բարգիլիայում կան բավականին մեծ ավերակներ, ներառյալ տաճարի մնացորդները, թատրոնը, մեծ պաշտպանական պատը և մարմնամարզական դպրոցը։