Բարձր ճշգրտության զենք
From Wikipedia, the free encyclopedia
Բարձր ճշգրտության զենք (ռուս.՝ Высокоточное оружие, անգլ.՝ Precision-guided munition), ԲՃԶ — այնպիսի զենք, որը, որպես կանոն, կառավարելի է կամ կառավարվում է, ընդունակ է նախապես տրված (և բավական բարձր) հավանականությամբ խոցելու նպատակակետը առաջին իսկ կրակոցով (արձակմամբ) ցանկացած հեռավորության վրա՝ անշուշտ, այդ զենքի հասանելիության սահմաններում։ Շարունակվող գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում հնարավոր դարձավ ստեղծելու բարձր ճշգրտության զենքը, որը, ըստ մի շարք ռազմական մասնագետների կարծիքի, կորոշի ապագա պատերազմի բնույթը։ Այդ «նոր սերնդի» պատերազմը որն այլ կերպ առաջարկել են անվանել Վեցերորդ սերնդի պատերազմ (ռուս.՝ война шестого поколения)։ Հնարավորություն է տալիս հասցնել բացառիկ ճշգրիտ հարվածներ։